Աբրահամյան․ ՀՀ իշխանությունը մրցակցության մեջ է մտել հնարավոր բոլոր ավտորիտար բնույթի ռեժիմների հետ
Այցելեցի «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ` տեսակցելու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, գեներալ Գրիգորի Խաչատուրովին, հասարական գործիչ Նարեկ Մալյանին և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Իշխանությունը մրցակցության մեջ է մտել հնարավոր բոլոր ավտորիտար բնույթի ռեժիմների հետ` ցույց տալու, որ քաղաքական հայացքների համար կալանավորվածների թվով հավասարը չունի:
Տարբեր քրեակատարողական հիմնարկներում, տնային կալանքի ռեժիմով կամ օդում կախված տարբեր հոդվածներով մեծ թվով քաղաքացիներ են անցնում, որոնք քրեական հետապնդումների են ենթարկվում բացառապես գործող իշխանության դավաճանությունները մատնանշելու և ընդդիմանալու համար:
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է Տիգրան Աբրահամյանը:
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.
-
2025-06-28 15:35
Отец Нерсес Хананян отправляется в Святой Эчмиадзин. Об этом сообщили в епархии Армянской Апостольской Церкви города Симферополь.
-
2025-06-28 15:32
Персонал закрытого акционерного общества «Международная энергетическая корпорация» выразил свою безоговорочную поддержку владельцу компании – опытному бизнесмену, щедрому благотворителю и просто доброму человеку Самвелу Карапетяну.
-
2025-06-28 15:30
Министерство охраны природы Армении опровергло публикации о захоронении ядерных отходов из Франции в национальном парке "Дилижан".