«Սևան» ՔԿՀ-ի 7 դատապարտյալ հացադուլ է հայտարարել. ի՞նչն է պատճառը
ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի 7 դատապարտյալ հայտարարել է անժամկետ հացադուլի մասին։ Տեղեկությունը հայտնում է Քրեակատարողական ծառայությունը։
Նշվում է, որ նրանք այդ քայլին են դիմել ի աջակցություն մեկ այլ ցմահ դատապարտյալի։
«Այդ ցմահ դատապարտյալի տեղափոխումը քրեակատարողական հիմնարկի միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններից ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններ, մերժվել է։ Որոշումը բողոքարկվել է դատական կարգով, սակայն ցմահ դատապարտյալի բողոքները մերժվել են ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարանների կողմից, իսկ Վճռաբեկ դատարանն այն վարույթ չի ընդունել»,– ասված է հաղորդագրությունում։
Հացադուլ հայտարարած դատապարտյալներն իրենց բողոքում պնդել են, որ ՀՀ նոր քրեակատարողական օրենսգրքի որոշ դրույթներ նորմալ չեն գործում, իսկ քրեակատարողական ծառայությունից նշում են, թե դատապարտյալների մոտ թյուր կարծիք է ձևավորված։
Ի պատասխան դատապարտյալների բողոքի՝ ՔԿ ծառայությունը նշել է, որ ինչպես բոլոր ՔԿՀ–ներում, այնպես էլ «Սևան» քրեակատարողական հիմնարկում, դատապարտյալների տեղափոխումն ըստ անվտանգային գոտիների իրականացվում է պատշաճ կերպով, օրենքի սահմաններում։
Ներկա պահին ՀՀ ԱՆ ՔԿՀ–ներում գտնվող 87 ցմահ դատապարտյալից 2-ը պատիժը կրում են բարձր անվտանգային գոտու խիստ պայմաններում, 50-ը՝ բարձր անվտանգային գոտու մեղմ պայմաններում, 14-ը՝ միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում, 16-ը՝ միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում, 4-ը՝ ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններում, իսկ 1-ը՝ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.
-
2025-06-28 15:35
Отец Нерсес Хананян отправляется в Святой Эчмиадзин. Об этом сообщили в епархии Армянской Апостольской Церкви города Симферополь.