«Հրապարակ». ԽԱՂՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը վաղը կհյուրընկալի Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, ով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ընկերն է։ Ուրբաթ օրը Քոչարյանն ասաց, որ Բաբայանն է հանձնաժողովում հյուրընկալվելու ցանկություն հայտնել։ Հանձնաժողովի ձևավորումից հետո Սամվել Բաբայանը, որպես անկախ խորհրդատու, պետք է մասնակցեր աշխատանքներին:
Սկզբում նա համաձայնել էր, կարճ ժամանակ հետո հրաժարվել՝ բացատրելով. «Կան խաղի կանոններ։ Եթե խաղի կանոնները չեք պահում, չի ստացվում։ Եթե ինչ-որ մեկի անուն ունեն խայտառակելու, ինձ` չունեն»։
Հանձնաժողովի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Բաբայանը, ամենայն հավանականությամբ, վերջին «հարցաքննվողն» է լինելու, լավագույն դեպքում կլինի ևս մեկը՝ ՊԲ Հադրութի դիվիզիայի հրամանատարը։ Դեկտեմբերի 3-ին հանձնաժողովի աշխատանքներն ավարտվում են:
Ուշագրավ է, սակայն, որ հանձնաժողովն այդպես էլ չհյուրընկալեց պատերազմի առանցքային պաշտոնյաներին, օրինակ` ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին, Արցախի ԱԱԾ տնօրեն Կամո Աղաջանյանին: Փոխարենն անցած շաբաթ լսեցին Սամվել Շահրամանյանին` նրան տալով հիմնականում պատերազմին չառնչվող հարցեր»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.