Համատեղ նախաձեռնությունների միասնական տարածք. ԵԱՏՄ ուսանողները հավաքվել են Երևանում
Հայաստանի հետ սերտ համագործակցությունը սկզբունքորեն կարևոր է «Եվրասիական երկրների համագործակցության արդիական հիմնախնդիրները սոցիալ-հումանիտար ոլորտում» երիտասարդական գիտական դպրոցի հիմնադիրների համար: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Ռուսաստանի հումանիտար գիտությունների պետական ակադեմիական համալսարանի (ՀԳՊԱՀ) ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Իլյա Սոկոլշչիկը։
Նոյեմբերի 24-30-ը Երևանում կազմակերպվել է «Եվրասիական ինտեգրման երկրների համագործակցության արդիական հիմնախնդիրները սոցիալ-հումանիտար ոլորտում» երիտասարդական գիտական դպրոցը: Միջոցառումն իրականացվում է «Եվրասիական ինտեգրման երկրների միասնական գիտակրթական տարածքի ձևավորում» նախագծի շրջանակում։
Ասուլիսին մասնակցում էր նաև համալսարանի միջազգային և տեղեկատվական գործունեության գծով պրոռեկտոր Նատալյա Եմելյանովան։ Նա նշեց, որ դպրոցի դասավանդողները ուսանողների հետ աշխատում են «Մեդիա», «Ինտեգրում», «Առաջընթաց», «Գիտելիք», «Հիշողություն» ուղղությունների շրջանակներում: Միևնույն ժամանակ ուսանողներին հնարավորություն է ընձեռվում համատեղ աշխատանքի ընթացքում բարձրացնել իրենց առավել հետաքրքրող հարցերը և ստանալ պատասխաններ: «Ինտեգրում» ուղղության համար ուսանողների նախաձեռնությամբ մշակվել է գիտակրթական չափորոշիչների միասնական համակարգի ձևավորման հարցը։
«Ընդհանուր նպատակի վրա աշխատելը վերացնում է կոնֆլիկտային իրավիճակները։ Յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ հպարտանում է իրենց հայրենիքով։ Բայց չէ՞ որ պետք է նաև ավելի մեծ, համատեղ հպարտության զգացում ձևավորել ընդհանուր եվրասիական տարածքի հանդեպ, և դրա հիմքը դրվում է, երբ մեր սաները միասին ինչ-որ բան են անում։ Մենք ձգտում ենք միասնական տարածք ստեղծել համատեղ նախաձեռնությունների համար։ Մենք պատկերացնում ենք, որ դժվար է լինելու առանձնանալ, անհետանալ։ Մենք ապրում ենք ընդհանուր աշխարհագրական իրականության, մշակութային ժառանգության մեջ և փորձում ենք բարդ բաների մասին խոսելու նոր ձևաչափեր և հնարավորություններ գտնել, ձևակերպել դրանց խնդիրները և հետագայում լուծել դրանք»,-նշեց Եմելյանովան։
ՀԳՊԱՀ-ի ղեկավար Սոկոլշչիկը կարևոր առաքելություն որակեց ուսանողների ներգրավումը համաեվրասիական համատեքստում, որպեսզի հետխորհրդային երկրների երիտասարդ քաղաքացիներն իրենց Եվրասիայի մաս զգան: Միաժամանակ նա հատուկ նշեց Հայաստանում ռուսաց լեզվի իմացության բարձր մակարդակը, հատկապես Ռուսաստանի տարածաշրջանային ակադեմիայի (Երևան) ուսանողների շրջանում:
Նա նաև ընդգծեց, որ երիտասարդական դպրոցի լավագույն սաներին աջակցություն կցուցաբերվի, շատերը կընդունվեն ռուսական բուհեր, և հնարավոր է` մի քանի տարի անց նրանք կազմեն ապագայի էլիտան: «Եվրասիական երկրների համագործակցության արդիական հիմնախնդիրները սոցիալ-հումանիտար ոլորտում» դպրոցը Երևանում անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ, և Սոկոլշչիկը վստահ է, որ պատշաճ հետևողականություն և մեթոդականություն ցուցաբերելու դեպքում հնարավոր է դրական արդյունք ստանալ:
«Մեզ համար մեծ ուրախություն և պատիվ է լինել հայկական հողի վրա՝ շատ հարմարավետ պայմաններում, զարմանալիորեն բարյացակամ մթնոլորտում, որը ստեղծում են Երևանի բնակիչները։ Մեր հիմնական խնդիրն է ստեղծել ջերմ, բայց գործնական մթնոլորտ։ Հարմարավետ հաղորդակցության տարածք ՝ առանց նախապաշարմունքների: Սա է գլխավոր նպատակը։ Ռուսաստանը շրջվում է դեպի Արևելք։ Մենք տեսնում ենք, որ այն վեկտորը, որը եղել է տասնամյակներ շարունակ, քանդվում է, և մենք վերջապես պատշաճ ուշադրություն ենք դարձնում այն երկրներին, որոնք իրականում միշտ մեր կողքին են եղել: Միավորելով ԵԱՏՄ փորձագետներին, ուսանողներին, հասկանալով, որ յուրաքանչյուր երկիր ունի որոշակի սահմանափակումներ` պետք է առաջընթացի կետեր գտնել, այդ թվում՝ ազգային-մշակութային միավորումների մակարդակում։ Ամենակարևորը միմյանց մեջ անհրաժեշտության, պահանջվածության զգացում ներդնելն է։ Քարերը հավաքելու ժամանակն է: Գրկախառնվել և առաջ գնալ»,-եզրափակեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը։
«Եվրասիական երկրների համագործակցության արդիական հիմնախնդիրները սոցիալ-հումանիտար ոլորտում» դպրոցը ստեղծել են Ռուսաստանի հումանիտար գիտությունների պետական ակադեմիական համալսարանը (ՀԳՊԱՀ) և Հայաստանում Ռուսաստանի տարածաշրջանային ակադեմիան (ՌՏԱ): Դպրոցի նպատակն է կարծրատիպերի հաղթահարումը և սոցիալ-հումանիտար ոլորտում երկրների ինտեգրման հիմքերի ձևավորումը Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի երկրների ուսանողների և երիտասարդ գիտնականների միջև երկխոսության միջոցով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 11:38
В пятницу в Россию через Грузию выехали 94 грузовые машины с армянским абрикосами. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян.
-
2025-06-28 11:36
В Иране проходят похороны военачальников, ученых-ядерщиков и мирных жителей, погибших в дни 12-дневного конфликта с Израилем. В церемонии участвует президент страны Масуд Пезешкиан. Об этом сообщает телеканал Press TV.
-
2025-06-28 11:35
Одним из оснований для возбуждения дела против главы Ширакской епархии Армянской Апостольской церкви Микаэла Аджапахяна стали его призывы к свержению власти, сделанные 21 июня. Об этом говорится в заявлении Генеральной прокуратуры Армении.
-
2025-06-28 10:26
Министр территориального управления и инфраструктур Армении Давид Худатян и министр энергетики и природных ресурсов Турции Алпарслан Байрактар провели встречу в Стамбуле. В ходе встречи обсуждались возможные направления сотрудничества Армении и Турции в сфере энергетики. Об этом пишет газета «Паст», развивая тему.