Իրանն ուզում է հասկանալ` Հայաստանն ինչպես է ընկալում իր տարածաշրջանային քաղաքականությունը
Հայ-իրանական հարաբերությունները որակապես փոխվել են Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո։ Թեհրանի համար չափազանց կարևոր է իմանալ, թե ինչպես են Հայաստանում տեսնում Իրանի հետ հարաբերությունների ապագան, ինչպես են ընկալում Իրանի դերը տարածաշրջանային անվտանգության հարցերում։ Այս մասին Երևանում տարածաշրջանային անվտանգությանը նվիրված գիտաժողովում հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։
Հայազգի պատգամավորը կարծում է, որ տարածաշրջանային հավասարակշռության հետպատերազմյան փոփոխությունը և նոր մարտահրավերների ի հայտ գալը Երևանին և Թեհրանին ստիպել են ընդլայնել հարաբերությունները, այդ թվում`անվտանգության ոլորտում: Խորհրդարանականն ընդգծել է, որ Իրանը մեծ մտահոգությամբ է նայում տարածաշրջանային գործերում երրորդ ուժերի և խաղացողների ներգրավմանը` դա դիտարկելով որպես մարտահրավեր իր համար և համոզված լինելով, որ տարածաշրջանային հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանային ուժերի կողմից:
Քաղաքական գործիչը միաժամանակ արձանագրում է, որ Իրանի փորձագիտական շրջանակները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների և գործընթացների նկատմամբ: Այս տարածաշրջանի, ինչպես նաև հայ-իրանական հարաբերությունների հարցերի վրա է սևեռված Իսլամական Հանրապետությունում մեծ թվով վերլուծական կենտրոնների ուշադրությունը:
Պատգամավորը կարևոր է համարում երկու երկրների «ուղեղային կենտրոնների» և պետական կառույցների միջև ակտիվ փոխգործակցությունը, դիրքորոշումների պարբերական համաձայնեցումը։
Ավելի վաղ ԻԻՀ արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանն ընդունել էր Հայաստանում և Ադրբեջանում Իրանի դեսպաններին: Հանդիպման ժամանակ իրանական դիվանագիտության ղեկավարը, մասնավորապես, ընդգծել էր նախարարության կենտրոնացվածությունը Հարավային Կովկասում առանց արտաքին միջամտության ամուր խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերի և Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների ընդլայնման վրա` բարիդրացիության քաղաքականությանը համապատասխան։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 11:38
В пятницу в Россию через Грузию выехали 94 грузовые машины с армянским абрикосами. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян.
-
2025-06-28 11:36
В Иране проходят похороны военачальников, ученых-ядерщиков и мирных жителей, погибших в дни 12-дневного конфликта с Израилем. В церемонии участвует президент страны Масуд Пезешкиан. Об этом сообщает телеканал Press TV.
-
2025-06-28 11:35
Одним из оснований для возбуждения дела против главы Ширакской епархии Армянской Апостольской церкви Микаэла Аджапахяна стали его призывы к свержению власти, сделанные 21 июня. Об этом говорится в заявлении Генеральной прокуратуры Армении.
-
2025-06-28 10:26
Министр территориального управления и инфраструктур Армении Давид Худатян и министр энергетики и природных ресурсов Турции Алпарслан Байрактар провели встречу в Стамбуле. В ходе встречи обсуждались возможные направления сотрудничества Армении и Турции в сфере энергетики. Об этом пишет газета «Паст», развивая тему.