«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարությունը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենի նոյեմբերի 28-ի հայտարարությանը՝ նշելով, որ այն, ըստ էության, արտացոլում է ԱՄՆ դիրքորոշումը տարածաշրջանային հավանական զարգացումների նկատմամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միության հայտարարության մեջ նշված է. «Այսօր ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ ոչ խաղաղ ճանապարհով տարածաշրջանային կոմունիկացիաների և առևտրական ուղիների բացումը բացարձակ անընդունելի է ԱՄՆ-ի համար և որ Վաշինգտոնը կօգտագործի հնարավոր բոլոր գործիքները՝ կանխելու նման առևտրային ճանապարհի ստեղծումը։
Մենք ողջունում ենք ԱՄՆ պետքարտուղարի օգնականի նման հայտարարությունը, որն, ըստ էության, արտացոլում է ԱՄՆ դիրքորոշումը տարածաշրջանային հավանական զարգացումների նկատմամբ։ Պետք է նկատել սակայն, որ առկա խնդիրների՝ ոչ խաղաղ միջոցներով անցյալում իրականացված լուծումներն ու դրանց անպատժելիությունն է, որ այսօր նմանատիպ սցենարների կրկնության իրական վտանգ է ստեղծում։
Նման եզրակացությունը հիմնված է իրական փաստերի պարզ համադրության վրա։ Օրինակ՝ 1918թ․ սեպտեմբերին Բաքվի 30 հազար հայերի դաժան կոտորածի անպատժելիությունն էր, որ հնարավորություն տվեց Ադրբեջանին 1988-1992 թ․ ամբողջապես հայաթափել պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի տարածքը, շարունակաբար ջնջել հայկական խորը հետքը նշված տարածքներից։ Մշակութային վանդալիզմի, էթնիկ և կրոնական խտրական հռետորաբանության նկատմամբ միջազգային անտարբերությունն էր նաև, որ հանգեցրեց 2020-2023թթ․ պատերազմական ցավալի իրադարձություններին՝ Լեռնային Ղարաբաղի ամբողջական հայաթափմանը և Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության գոյության համար իրական սպառնալիքի ստեղծմանը։
Մենք շնորհակալ ենք ԱՄՆ-ին և բոլոր այն պետություններին, որոնք անաչառ գնահատական են տալիս անցյալի և ներկայի իրողություններին և դրանք կոչում են իրենց անուններով։ Չենք կարող չարձանագրել նաև, որ ինչպես անցյալում, այնպես էլ այսօր, հանցանքի օբյեկտիվ քննադատությունը և պատասխանատվության կոչը առաջացրել ու առաջացնում է բռնապետների ցասումը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 10:26
Министр территориального управления и инфраструктур Армении Давид Худатян и министр энергетики и природных ресурсов Турции Алпарслан Байрактар провели встречу в Стамбуле. В ходе встречи обсуждались возможные направления сотрудничества Армении и Турции в сфере энергетики. Об этом пишет газета «Паст», развивая тему.
-
2025-06-28 10:22
Цель Никола Пашиняна — отстранить Гарегина II из Первопрестольного любой ценой. Об этом сообщает газета «Жоховурд».
-
2025-06-28 10:19
Оппозиция должна консолидировать усилия и выйти из позиции преследуемого, так как власти не остановятся ни перед чем и готовы на самые подлые поступки. Об этом секретарь фракции "Честь имею" Тигран Абрамян заявил в беседе с журналистами у здания суда.
-
2025-06-28 09:31
Россельхознадзор заявил о введении с 27 июня 2025 года нового порядка ввоза срезанных цветов и бутонов из Армении в Россию. С указанной даты доступ в страну цветочной продукции происхождением и отправлением из Республики будет осуществляться только из мест производства, обеспечивающих процедуру прослеживаемости.