«Հրապարակ». ՔՊ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՊՐԵԼ ԲԱՔՎՈՒՄ, ԵԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՍՏԱԿ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՏԱ
«Հրապարակ» թերթը գրում է. «Բաքվում ծնված Վիլեն Գաբրիելյանը երեկ ԱԺ-ում «Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդես էր նախաձեռնել։ Կգնայի՞ք ապրելու Բաքվում՝ հարցրինք նրան։
Ադրբեջանի իշխանությունների կողմից անվտանգության պայմանների ապահովման դեպքում` այո. «Ադրբեջանը պետք է հստակ երաշխիքներ տա, որպեսզի 100 հազարավոր հայեր իրենց իրավունքները կարողանան վերականգնել և գնան ու ապրեն այնտեղ, որտեղ ծնվել են՝ Ադրբեջանի Հանրապետությունում»: ՀՀ իշխանություններն էլ ադրբեջանցիների՞ն պետք է անվտանգային երաշխիքներ տան։
«Հայաստանը ժողովրդավար պետություն է, միանշանակ, կարող է ցանկացած այլ երկրի քաղաքացու անվտանգության երաշխիքներ տալ»: Իսկ զոհերի հարազատների կարծիքը հաշվի առնելո՞ւ եք։ «Աշխարհը նոր չի ստեղծվել, կան բազում պետություններ, որոնք իրար հետ պատերազմել են, հետո ապրել են խաղաղ, հետո էլի են պատերազմել, ու այսպես շարունակ»։ Իսկ Դուք կարո՞ղ եք ապրել այն մարդկանց կողքին, որոնք մեր տղաներին են սպանել, հայրենիք խլել։ «Դա, իհարկե, ողբերգական իրավիճակ է, բայց, այնուամենայնիվ, հանրությունները պետք է փորձեն իրար հետ հաշտվել՝ անգամ այսքանից հետո»։
ՔՊ-ական պատգամավորը կարծում է, որ փախստականների վերադարձի հարցը երկուստեք պետք է քննարկվի»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.