Последние новости

18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, 2020 թ…

2022 թվականի հունիսի 6-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է սահմանազատման հարցով հանձնաժողովի գործունեությունը, նույն ամռանը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտարարեց. «Շատ կարևոր է սահմաններում հանդարտ իրավիճակ պահպանելը, մինչև սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները, ինչին այսօր ուղղված են մեր բոլոր ջանքերը»։ Այդ ժամանակ արդեն լուրեր էին շրջում, որ Սյունիքում Ադրբեջանի հետ սահմանը վաղուց արդեն գծված է, որպես հղում շրջանառվում էր նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի 2021թ. նոյեմբերի հայտնի հայտարարությունը։

«Սահմանազատումն ու սահմանագծումն արված է Գորիսից մինչեվ Իրանի սահման, այդ արձանագրությունը, որը 2020 թվականի դեկտեմբերի 18-ին ստորագրել է Վաղարշակ Հարությունյանը, մենք արդեն ճանաչել ենք Գորիս-Կապան, Կապան- Շվանիձոր սահմանը, որտեղ Ադրբեջանը սահմանի կեսը վերցրել է մեզանից»,- հայտարարեց նա։ Փաստաթուղթը, որի մասին խոսում էր Բագրատյանը, կոչվում է «Գորիս-Դավիթ Բեկ և Կապան-Ճակատեն ավտոճանապարհներով քաղաքացիների և տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժը կարգավորող հուշագիր»:

Մենք բազմիցս մեջբերել ենք հատվածներ այդ փաստաթղթից, ուստի չենք կրկնի. սահմանափակվենք հիշեցումով, որ 3 տարի առաջ՝ 2020 թվականի դեկտեմբերի 18-ին հայկական կողմը պարտավորություն ստանձնեց դուրս բերել իր ստորաբաժանումները Կովսականից և Սանասարից (Զանգելան և Կուբաթլու)։ Այդ փաստաթուղթը ստորագրեց այն ժամանակ պաշտպանության նախարար, իսկ այժմ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը։ Որոշ շրջանակներում այդ ստորագրումն արդարացնում են նրանով, թե դա պարտադրված բնույթ է կրել, քանզի ադրբեջանական կողմից պահանջել են, որ փաստաթուղթը ստորագրվի անհապաղ, սպառնալով այլապես հարձակվել Գորիսի վրա։

Ստորագրման փաստը թաքցնում էին բավական երկար ժամանակ, միայն 2021 թվականի դեկտեմբերին «Զինուժ Մեդիային» տված հարցազրույցում Հարությունյանը հայտարարեց. «Ռուսաստանի և Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ են տալիս ասել, որ այդ ճանապարհների անվտանգությունն ապահովված է... Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհի 21-կիլոմետրանոց հատվածը հսկում են ռուս խաղաղապահները»։

Բագրատյանը մատնանշում էր, որ հիշյալ փաստաթղթում նշված են նույնիսկ աշխարհագրական կոորդինատները, ինչից հետևում է, որ Սյունիքի հատվածում Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանն արդեն ենթարկվել է սահմանազատման և սահմանագծման՝ ներառյալ Գորիսից մինչև Մեղրի հատվածը: Նոյեմբերի 24-ին քաղաքացիների հարցերին պատասխանելիս Փաշինյանը բացասական արձագանքեց Սյունիքի անվտանգությանն առնչվող հարցերին՝ արձանագրելով Սյունիքը անվտանգության ընդհանուր համակարգից տարանջատելու փորձեր…

Որոշ ռազմական փորձագետների կարծիքով՝ այսօր սահմանազատման հարցը վերաբերում է Ջերմուկի լեռնագագաթների և Վարդենիսի հարակից հատվածին։ Ըստ լուրերի՝ Փաշինյանն արդեն խոստովանել է, որ հայկական կողմը 40 քառ.կմ զիջել է Վարդենիսում, իսկ թե որքան ենք կորցրել Սյունիքում, ոչ ոք հստակ ասել չի կարող, քանի որ, ինչպես պնդում է ռեժիմի պարագլուխը, Գորիս-Կապան ճանապարհը դուրս է գալիս Խորհրդային Հայաստանի կամ ներկայիս ՀՀ վարչական սահմաններից այնտեղ, որտեղ գտնվել են ադրբեջանական Չայզամ և Էյվազլի գյուղերը։ Այս հայտարարությունը փորձագետները բազմիցս հերքել են։

Ճիշտ ժամանակն է հիշեցնելու, որ պատերազմի առաջին օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե հրադադարի գինը «5+2»-ն է, սակայն այդ ձևաչափի մեջ չէին մտնում Բերձորը, Քարվաճառը, Ստեփանակերտը, Մարտակերտը, Մարտունին, Ասկերանը, Շուշին և Հադրութը, իսկ այսօր Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրն ադրբեջանցիների վերահսկողության տակ է, Սյունիքում նրանց մաքսակետն է տեղադրված, իսկ Ջերմուկի և Վարդենիսի լեռնաշղթայով հակառակորդը 200 քառ. կմ խորացել է Հայաստանի տարածքում

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • "НА КАРМАНЕ" УЖЕ НЕ ЛОВЯТ
    2025-05-23 09:52

    В рамках реформ и структурных преобразований в МВД упразднили подразделение по борьбе с карманниками. Отвечая с трибуны парламента на заданные в этой связи депутатские вопросы, министр Арпине Саркисян объяснила это тем, что "преступления против собственности не могут делиться на кражи в транспорте и другие". На самом деле, речь идет не о классификации преступлений, а методах борьбы с самой древней из всех разновидностей краж.

  • В ПОВЕСТКЕ – ОСВОБОЖДЕНИЕ АРМЕНИИ
    2025-05-22 09:55

    "Мы вместе прошли страшный путь, были дни, когда судьба страны и наша судьба висела на волоске. Мы преодолели эти трудности, и это не может быть забыто!", - заявил 29 января 1999 г. с трибуны 5-го предвыборного съезда РПА светлой памяти премьер-министр Вазген Саркисян, назвав имена друзей, с которыми прошел трудный путь освобождения Арцаха и становления независимой армянской государственности: Левона, Роберта, Сержа и др. В 1999 г. у Спарапета были все основания для проекции будущего в виде тезиса: "21 век станет веком армян!"

  • В ТАВУШЕ СВОРАЧИВАЮТ БИЗНЕСЫ
    2025-05-20 09:30

    Летом 2018 г. Никол Пашинян посетил фабрику по производству перчаток в общине Берд (Тавушский марз). В ходе визита он встретился и побеседовал с проживающим в Москве владельцем предприятия Суреном Ерицяном.

  • ВЛАСТЬ ГОТОВИТ НОВЫЕ УСТУПКИ В ТАВУШЕ ПОД ВЫВЕСКОЙ ДЕЛИМИТАЦИИ?
    2025-05-17 10:37

    "Ждем хороших известий", – заявил глава внешнеполитического ведомства РА Арарат Мирзоян в связи с согласованным на 100% текстом межгосударственного соглашения о мире. Почти одновременно секретарь Совбеза Армен Григорян высказал мнение, что ничего нового в этой плоскости нет и как бы не предвидится. Разные подходы дополним сообщением о том, что даже беглый перечень политиков и политологов, которые уже высказались по поводу того, что документ о мире не будет подписан, занял бы половину газетной полосы. Главный аргумент сводится к тому, что Азербайджану этот документ не нужен, а готовность главаря режима к новым уступкам подстегивает Алиева к тому, чтобы получить от Армении по максимуму.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ