Последние новости

Բաքվի դատարանը հետաձգել է հայ ռազմագերի Գագիկ Ոսկանյանի գործով դատական նիստը

Քարվաճառում ձերբակալված հայ ռազմագերի Գագիկ Ոսկանյանի գործով դատական ​​նիստը հետաձգվել է, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ դատական նիստի հետաձգման պատճառ է հանդիսացել Ոսկանյանի բացակայությունը, իսկ բացակայության պատճառները չեն նշվում։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 4-ին։

Գագիկ Ոսկանյանը ձերբակալվել էր օգոստոսի 16-ին՝ Քարվաճառում։ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ պահեստազորային, վարժական հավաքի մասնակից Ոսկանյանն ինքնակամ լքել էր մարտական դիրքը։

Armenia Today

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ