Последние новости

Չալաբյան․ ՔՊ-ն բացահայատ ցանկանում են ձախողել «Հայաքվեի» ներկայացրած օրենքի նախագծի ընդունումը

««Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությունը հասել է կարևոր հանգրվանի»,- հայտարարեց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նա տեղեկացրեց, որ դեկտեմբերի 4-ին ժամը 10։00-ին իրենց օրենքի նախագիծը պաշտոնապես քննարվելու է Ազգային ժողովում։

«Ազգային ժողովում ներկայումս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները մեծամասնություն են կազմում, նրանք բացահայտ ցանկանում են ձախողել մեր օրենքի նախագծի ընդունումը. ձախողել, որպեսզի կարողանանք մեկընդմիշտ փակել Արցախի հարցը և արդեն թղթով այն հանձնել թշնամուն, որպեսզի կարողանա հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից և Հայաստանը վերածել թուրքական խաչմերուկի»,- հայտարարեց Ավետիք Չալաբյանը։

Նա կոչ արեց «Հայաքվեի» բոլոր աջակիցներին երկուշաբթի ժամը 10։00-ին հավաքվել Ազգային ժողովի մուտքի մոտ:

«Կարևոր է կրկին միասնականություն և վճռականություն ցուցաբերել և մեր հավաքական կամքն արտահայտենք այս ապազգային իշխանությանը»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ «Հայաքվե» նախաձեռնությունը առաջարկել է Հայաստանի ՔՕ օրենսգրքում լրացումների նախագիծ, ըստ որի քրեորեն պատժելի արարքներ են որակվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը ու ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ