Արկադի ԹԱՄԱԶՅԱՆ․ ԻՆՁ ՈՒՂԻՂ ԱՍՎԵԼ Է՝ «ՊԵՏՔ Է ԳՆԱՍ, ԵՎ ՄԵՐ ՄԱՐԴԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ»
Ոչ մի իրավական հիմք չկա իմ նկատմամբ իմպիչմենթի գործընթաց սկսելու համար: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց «Ապրելու երկիր» կուսակցության քվոտայով Ալավերդի համայնքի ղեկավար ընտրված Արկադի Թամազյանը:
Նշենք, որ Ալավերդու ՔՊ-ական ավագանին Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու նախագիծ է շրջանառության մեջ դրել և ուզում է զավթել քաղաքապետի պաշտոնը:
Արկադի Թամազյանը պարզաբանեց, որ դեռ 1-2 ամիս առաջ «Ապրելու երկիր» խմբակցությունը իմպիչմենթի գործընթաց սկսել (ֆիկտիվ-խմբ), որը, բնականաբար, ավարտին չի հասել, որից հետո օրենքի ուժով մեկ տարի իրավունք չունեն իմպիչմենթի գործընթաց սկսելու. «Սակայն գործընթացն սկսել են այն պարագայում, երբ մեր խմբակցության մեկ անդամի կարողացել են առնետավազքով իրենց մոտ տանել, այսինքն արդեն մեծամասնություն են կազմում և փորձում են այդ տարբերակով զավթել իշխանությունը»,-ասաց նա:
Թամազյանի խոսքով, հենց սկզբից և մինչ օրս ՔՊ խմբակցությունը խնդիրներ է ստեղծում քաղաքապետարանի աշխատանքի համար. «սկզբում չներկայանալով երդմնակալության նիստերին, հետագայում նաև անիմաստ ստուգումներով փորձելով քրեական գործեր հարուցել: «Մ«ի քանի ամիս ավագանու նիստեր չեն կայացել: Մինչև հիմա այդ կոլապս վիճակն են առաջացրել ՔՊ խմբակցության անդամները:
Իհարկե, դա ազդում է քաղաքային իշխանության աշխատանքների վրա: Ինչքան էլ ուզենանք լավ աշխատել, ավագանու որոշումներ չկայացնելը խնդիրներ է առաջացնում և քաղաքացիների համար, և համայնքի: Ծրագրեր չենք կարողանում իրականացնել, ֆինանսական միջոցներ չենք կարողանում համայնքում տեղաբաշխել, սուբվենցիոն ծրագրեր իրականացնել»,- ասաց Թամազյանը:
Նա հայտարարեց, որ ՔՊ-ն պարզապես ցանկանում է, որ քաղաքապետն իրենց մարդը լինի, անգամ իրեն ուղիղ ձևով ասվել է՝ «պետք է գնաս, և մեր մարդը պետք է լինի»:
«Բայց հո իրենց ուզելով չի, դա ժողովուրդն է ուզում: Մինչև վերջերս ստվերային գործընթացը ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանն էր ղեկավարում, հիմա չեմ կարողանում հասկանալ՝ ինչ է կատարվում, իրենց մոտ էլ խմորումներ կան: Հիմա Դավիթ Ղումաշյանն է, նախկին ՀՀԿ-ական, Շնող խոշորացված համայնքի ղեկավարը: Իր վրա բազմաթիվ քրեական գործեր կար: Հիմա քանի որ Արեն Մկրտչյանը ավագանու մանդատից հրաժարվել է, Ղումաշյանին են առաջադրել և իրեն են ուզում դարձնել քաղաքապետ։»:
Արկադի Թամազյանը վստահեցրեց, որ պայքարելու է մինչև վերջ. «Ամենակարևորն այն է, որ ժողովուրդն է ընտրել մեզ, ժողովուրդն էլ չի թողնի, որ որևէ մեկն իր քվեն գողանա: Ինձ տարբեր առաջարկներ արվել են, որ հրաժարվեմ պայքարից, բայց ես մերժել եմ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-18 09:34
Российский военный обозреватель Анатолий Матвийчук в интервью Alpha News прокомментировал армяно-азербайджанские взаимоотношения, а также подходы России к региону Южного Кавказа.
-
2025-03-18 09:22
В рамках нашего рабочего визита в Израиль был подписан меморандум о взаимопонимания между SOCAR и израильской компанией Union Energy о совместной геологоразведочной деятельности в исключительной экономической зоне Израиля (ИЭЗ). Об этом сообщил министр экономики Азербайджана Микаил Джаббаров.
-
2025-03-18 09:21
Комитет по управлению госимуществом Армении разработал новый план по управлению зданием Главпочтамта в Ереване. Об этом сообщил председатель комитета Арнак Аветисян на заседании парламентской комиссии по региональным вопросам и евразийской интеграции.
-
2025-03-18 09:20
Директор новостной службы CNN Turk Идрис Арикан в своем репортаже после медиатура в Ереван назвал "исторической турецкой" персидскую Голубую мечеть в центре армянской столицы, а также город в целом. На этот отрывок обратила внимание американская журналистка Линдси Снелл, выложившая его в соцсети X.