Գրիգորի Խաչատուրովն ազատ կարձակվի
Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը փոխարինեց գրավով և կիրառեց վարչական հսկողություն։
Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով և պաշտոնեական դիրքն օգտագործելով)։
Վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 3 դրվագ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում և պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։
Մեղադրանք է ներկայացվել նաև «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փաստաթղթի կեղծում) և ևս 9 անձի:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-29 05:43
В Бостоне скончалась армянская оперная певица, актриса Эльвира Узунян. Ей был 91 год.
-
2025-05-29 05:37
Торнадо, обрушившийся на Артикский район (Ширакская область), повредил дома, повалил деревья и уничтожил часть сельхозугодий. Об этом сообщила администрация общины.
-
2025-05-29 05:34
Начальники двух управлений Следственного комитета Армении уволены после резонансной кражи $590 тыс. из здания ведомства. Об этом сообщает издание "Пастинфо".
-
2025-05-29 05:31
Следующий раунд прямых переговоров между Россией и Украиной состоится в понедельник, 2 июня, в Турции. Об этом заявил министр иностранных дел РФ Сергей Лавров.