ԱԳ փոխնախարարը հանդիպել է Կանադայի ԱԳ նախարարի խորհրդարանական քարտուղարին
Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ընթացող ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական քարտուղար Ռոբերտ Օլիֆանտի հետ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԳՆ-ից։
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացումը, որը խորհրդանշում է երկկողմ համագործակցության խորացումը և կարող է նոր խթան հանդիսանալ դրա առավել զարգացման առումով:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգին վերաբերող հարցերին: Ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-կանադական բարեկամական հարաբերությունների խորացման առումով կարևորվել է նաև երկու երկրների միջխորհրդարանական համագործակցությունը:
Երկուստեք կարևորվել է Կանադայի վարչապետի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի Հայաստան կատարած այցի արդյունքում ներկայացված «Աջակցություն հայկական ժողովրդավարությանը» զեկույցի իրականացման ուղղությամբ հետևողական քայլերը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Նախարարի տեղակալը իր զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կատարված քայլերը, ԼՂ էթնիկ զտման արդյունքում բռնի տեղահանված հայերի կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրանացվող ծրագրերը:
Անդրադառնալով տարածաշրջանում բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությանը՝ ԱԳ նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 22:41
Сторонники архиепископа Микаэла Аджапахяна решили провести шествие к зданию резиденции Ереванского суда общей юрисдикции Еревана в Нор Норке и Аване, где будет рассмотрен вопрос о мере пресечения священнослужителя.
-
2025-06-27 22:26
Архиепископ Микаэл Аджапахян, возглавляющий Ширакскую епархию Армянской Апостольской церкви, отказался от выдвижения свеой кандидатуры на пост премьер-министра Армении. Заявление Аджапахяна опубликовал его адвокат.
-
2025-06-27 22:26
Глава Ширакской епархии Армянской Апостольской церкви, архиепископ Микаэл Аджапахян, задержан. Об этом сообщил его адвокат Ара Зограбян в беседе с журналистами.
-
2025-06-27 22:00
Фракция блока «Честь имею» готова подписаться под процессом выражения недоверия премьер-министру при кандидатуре на эту должность архиепископа Микаэла Аджапаяна, выдвинутой независимыми депутатами Овиком Агазаряном и Акопом Асланяном, в случае согласия Католикоса всех армян и самого кандидата. Об этом говорится в заявлении политической силы.