Последние новости

Երևանում հարգանքի տուրք են մատուցել մարշալ Հովհաննես Բաղրամյանի հիշատակին

Երևանում հարգանքի տուրք են մատուցել Խորհրդային Միության հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի հիշատակին: Հայտնի զորահրամանատարը ծնվել է 126 տարի առաջ այս օրը։

Ռուսական տան աշխատակիցները, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան, Վետերանների միությունը, Սահմանապահի պատանի ընկերների ակումբի ներկայացուցիչները և շատ ուրիշներ հավաքվել էին Բաղրամյան պողոտայում` մարշալին հարգանքի տուրք մատուցելու և նրա հուշարձանին ծաղիկներ դնելու:

Ռուսական տան մամուլի ծառայությունը հայտնում է, որ միջոցառմանը հատուկ հյուրի կարգավիճակով ներկա են եղել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ներսես Սիմոնյանը և Լենինգրադի շրջափակումը վերապրած Գալինա Պետուխովան:

«Հայ ժողովրդի պատմության մեջ հերոսները շատ են, բայց կան այնպիսի վառ կերպարներ, ինչպիսին Իվան Բաղրամյանն է։ Նա սովորական երկաթուղային տեխնիկից մինչև ԽՍՀՄ մարշալի կոչումը տանող ճանապարհ է անցել»,-ասել է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը։

Մարշալ Բաղրամյանի անվան Վետերանների միության նախագահ Սիմոն Եսայանն իր հերթին նշել է, որ Բաղրամյանի անունը ոսկե տառերով է գրված Հայրենական մեծ պատերազմի պատմության տարեգրության մեջ:

Իվան Քրիստափորի Բաղրամյանը եղել է Խորհրդային Միության մարշալ (1955), Խորհրդային Միության կրկնակի հերոս (1944 և 1977)։ Գեներալ-մայորի, ապա նաև գեներալ-լեյտենանտի կոչումը Բաղրամյանին շնորհվել է 1941թվականի մարտերի համար: Նա զորավարի տաղանդ է ցուցաբերել և հատկապես աչքի է ընկել Բելառուսական և Արևելա-Պրուսական գործողությունների ժամանակ:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ