Последние новости

Մայր աթոռը գումար կտրամադրի արցախցի բազմազավակ ընտանիքներին

Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը դրամական աջակցության ծրագիր է իրականացնում բռնի տեղահանված, 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող արցախցի ընտանիքների համար։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

Ծրագրի շահառու դառնալու համար պետք է դիմել այն թեմի առաջնորդարան, որտեղ բնակություն է հաստատել ընտանիքը։

Անհրաժեշտ փաստաթղթեր.

1. Ծնողների անձնագրերի պատճեններ,

2. Ամուսնության վկայականի պատճեն,

3. Երեխաների ծննդյան վկայականների պատճեններ,

4. Ընտանիքի անդամների թվի, բնակության վայրի, հնարավորության դեպքում նաև ՀՀ տեղափոխվելու թվականի վերաբերյալ տեղեկանք,

5. Բանկային հաշվի վերաբերյալ տեղեկանք։

Փաստաթղթերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 20-ը։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ