Գյումրու դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում
Գյումրու դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության» ներկայացուցչական ցանկում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։
«Դարբնությունը Հայաստանում տարածված արհեստներից է եղել, սակայն որպես քաղաքային արհեստ իր լիարժեք արտահայտումը ձեռք է բերել Գյումրիում և ծաղկուն շրջան ապրել 19-րդ դարում: Սերնդեսերունդ փոխանցվող այս ազգային ավանդույթի գրանցումը ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում առանցքային նշանակություն ունի դրա կենսունակության ապահովման, արժևորման և հանրահռչակման համար»,– ասված է հաղորդագրությունում։
Որոշումը կայացվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 18-րդ նստաշրջանի ընթացքում, որը անցկացվել է Բոտսվանայի Կասանե քաղաքում։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը ՅՈւՆԵՍԿՕ-ի 2003թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացրել է 2006թ․–ին։ Հաջորդող տարիներին ՅՈւՆԵՍԿՕ-ի «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության» ներկայացուցչական ցանկում գրանցվել են «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014թ.), «Քոչարի. ավանդական խմբապար» (2017թ․), «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» (2018թ.), ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ համատեղ ներկայացված «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» (2020թ.) տարրերը։
Հիշեցնենք` 2021 թվականին ՀՀ կառավարությունը հաստատեց Գյումրու դարբնությունը ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում ներառելու որոշումը, որի հիման հետագայում դիմել է ՅՈւՆԵՍԿՕ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 06:56
Администрация президента США Дональда Трампа в четверг лишила Гарвардский университет права принимать иностранных студентов, что ознаменовало резкую эскалацию борьбы за автономию школы Лиги Плюща перед лицом политических требований администрации, сообщает CNN.
-
2025-05-23 06:48
Министр иностранных дел Ирана Аббас Аракчи направил письмо Генеральному секретарю Организации Объединенных Наций, в котором подчеркнул необходимость принятия специальных мер для защиты ядерных объектов и материалов в условиях израильских угроз, сообщает Mehr.
-
2025-05-23 06:46
Заведено уголовное дело на основе сообщения о хищении крупной суммы из административного здания Главного управления по расследованию экономических преступлений и контрабанды Следственного комитета Армении. Об этом сообщает Антикоррупционный комитет Армении.
-
2025-05-23 06:44
Вторые в этом месяце совместные военные учения проведут Азербайджан и Турция. Об этом сообщают азербайджанские СМИ со ссылкой на представителя Минобороны Турции Зеки Актюрка.