Սաակաշվիլին Փաշինյանին կոչ է արել «փախչել»
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել «փախչել» ԵՄ և ՆԱՏՕ։
«Ռուսաստանը արգելել է հայկական գրեթե ողջ գյուղտղնտարտադրանքի և հայկական կոնյակի ներմուծումը։ Դե, նրանք, ովքեր Կրեմլի ղեկավարությունում սիրում են հայկական կոնյակ, իրենց չեն սահմանափակի (վրացական գինու էմբարգոյից հետո դրանով առանց որևէ խնդրի հյուրասիրում էին վրացի լրագրողներին Կրեմլի բուֆետում), իսկ սովորական ռուսաստանցիների կարծիքի վրա նրանք թքած ունեն։
Բայց այդ արգելքը պետք է վառի բոլոր կարմիր լույսերը Փաշինյանի համար։ Պուտինը ոչ թե հայկական կոնյակը չի սիրել, այլ իրեն՝ Փաշինյանին, և էմբարգոն նրան իշխանությունից վանելու հերթական քայլն է։
Ես ուզում եմ կրկնել մեկ անգամ ևս Հայաստանի վարչապետի համար։ Հարգելի Նիկոլ, փախիր, արագ փախիր, փախիր ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից՝ առանց հետ նայելու, փախիր Եվրամիություն, ՆԱՏՕ, նոր տարածաշրջանային միություններ։ Բայց որ գլխավորն է՝ փախիր Ռուսաստանից որքան հնարավոր է հեռու, փրկիր քեզ և հայկական պետականությունը։ Պուտինը բուլդոգի պես մի բան է։ Նա կծում է և ձեռք չի քաշի, մինչև որ ատամները չսեղմի։ Փրկվեք ատամների այդ սեղմումից, որպեսզի ապրեք։
Ես համոզված եմ, որ դեռ ուշ չէ։ Եվ բավական է դանդաղել ու տատանվել։ Դանդաղելը մահվան է հավասար»,- գրել է Սաակաշվիլին Ֆեյսբուքի իր էջում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 14:42
Армянские власти не намерены продлевать программу компенсации арендной платы для переселенцев из Нагорного Карабаха. Об этом заявил омбудсмен Арцаха Гегам Степанян после встречи с представителями правительства.
-
2025-07-14 13:59
Несмотря на прежние заявления, Совет по защите прав арцахцев всё же решил встретиться с представителями офиса вице-премьера Тиграна Хачатряна.
-
2025-07-14 13:55
В отношении двух сотрудников автозаправочной станции, расположенной вблизи Эчмиадзина возбуждено уголовное дело за сокрытие следов убийства.
-
2025-07-14 13:53
В Брюсселе началась встреча между премьер-министром Армении Николом Пашиняном, председателем Европейского совета Антонио Коштой и главой Еврокомиссии Урсулой фон дер Ляйен.