Ամբողջովին օրինական է․ Գնել Սանոսյանը՝ Ալավերդու համայնքապետի իմպիչմենտի մասին
Ալավերդիում բախվել էին ժողովրդավարություն ու զոռբայությունը, հաղթեց օրենքը։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով Ալավերդու համայնքապետ Արկադի Թամազյանի իմպիչմենտին։
«Այն, ինչ տեղի ունեցավ Ալավերդիում, ամբողջովին օրինական է,- ասաց Սանոսյանը՝ արձագանքելով դահլիճից լսված փռշտոցին,– առողջություն, այդքան էլ ճիշտ»։
Նրա խոսքով՝ համայնքապետին անվստահություն հայտնելու ամբողջ գործընթացը «ՀՀ տեղական ինքնակառավարման մասին» օրենքին համապատասխան է իրականացվել։
Նախարարը նաև շնորհակալություն հայտնեց ոստիկանությանը, որի օգնությամբ ավագանու 14 անդամները կարողացել են նիստ գումարել և անվստահություն հայտնել համայնքապետին, թեպետ, ըստ նրա, համայնքապետի կողմնակիցները փորձել են խոչընդոտել նիստի գումարումն ու անցկացումը։
Սանոսյանի խոսքով՝ վերջին ամիսներին Ալավերդի համայնքը բնականոն կյանքով չէր ապրում, համայնքի ղեկավարը չուներ ավագանու համապատասխան թվով ձայներ, որ նիստ գումարեր, համայնքում ծրագրված մի շարք աշխատանքներ կանգնած էին։ Նա խոստովանեց, որ որպես տարածքային կառավարման նախարար ուրախ է, որ վերջապես խնդրի լուծում գտնվեց, քանի որ Ալավերդին չկառավարվող փուլից թևակոխել է կառավարվող փուլ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 22:41
Сторонники архиепископа Микаэла Аджапахяна решили провести шествие к зданию резиденции Ереванского суда общей юрисдикции Еревана в Нор Норке и Аване, где будет рассмотрен вопрос о мере пресечения священнослужителя.
-
2025-06-27 22:26
Архиепископ Микаэл Аджапахян, возглавляющий Ширакскую епархию Армянской Апостольской церкви, отказался от выдвижения свеой кандидатуры на пост премьер-министра Армении. Заявление Аджапахяна опубликовал его адвокат.
-
2025-06-27 22:26
Глава Ширакской епархии Армянской Апостольской церкви, архиепископ Микаэл Аджапахян, задержан. Об этом сообщил его адвокат Ара Зограбян в беседе с журналистами.
-
2025-06-27 22:00
Фракция блока «Честь имею» готова подписаться под процессом выражения недоверия премьер-министру при кандидатуре на эту должность архиепископа Микаэла Аджапаяна, выдвинутой независимыми депутатами Овиком Агазаряном и Акопом Асланяном, в случае согласия Католикоса всех армян и самого кандидата. Об этом говорится в заявлении политической силы.