Հայկական կողմը կկարողանա օգտվել իրանական նավահանգիստներից. հուշագիր կստորագրվի
Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են ոլորտային համագործակցության հուշագիր ստորագրել, որը հայկական կողմին թույլ կտա օգտվել իրանական նավահանգիստներից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Հայ-իրանական հարաբերությունները, մասնավորապես երկու երկրների միջև բեռնափոխադրումների իրականացմանը վերաբերող հարցերը Թեհրանում քննարկել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ, ԻԻՀ նավահանգիստների և ծովագնացության կազմակերպության գործադիր տնօրեն Ալի Աքբար Սաֆային։
«Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել հայկական ընկերությունների համար բարենպաստ պայմաններ ապահովել իրանական նավահանգիստներից օգտվելու համար»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև հայ-իրանական հարաբերությունները, բեռնափոխադրումների իրականացմանը վերաբերող հարցեր։ Կողմերն ընդգծել են, որ ՀՀ-ն կարող է ԻԻՀ-ի համար տարանցիկ երկիր դառնալ դեպի ԵԱՏՄ և եվրոպական երկրներ, իսկ ԻԻՀ-ն Հայաստանի համար՝ դեպի Պարսից ծոցի և Միջին Ասիայի երկրներ ու Հնդկաստան։
Ներկա պահին Իրանի, Հնդկաստանի, Վրաստանի հետ մեկտեղ Հայաստանն աշխատում է մուլտիմոդալ արագընթաց երթուղի ստեղծելու ուղղությամբ։ Այդ նպատակով Երևանը հայտարարել է «Չաբահարում» տարածքներ վարձակալելու և ներդրումների դիմաց «Չաբահար» նավահանգստում օպերատոր դառնալու մտադրության մասին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-29 05:43
В Бостоне скончалась армянская оперная певица, актриса Эльвира Узунян. Ей был 91 год.
-
2025-05-29 05:37
Торнадо, обрушившийся на Артикский район (Ширакская область), повредил дома, повалил деревья и уничтожил часть сельхозугодий. Об этом сообщила администрация общины.
-
2025-05-29 05:34
Начальники двух управлений Следственного комитета Армении уволены после резонансной кражи $590 тыс. из здания ведомства. Об этом сообщает издание "Пастинфо".
-
2025-05-29 05:31
Следующий раунд прямых переговоров между Россией и Украиной состоится в понедельник, 2 июня, в Турции. Об этом заявил министр иностранных дел РФ Сергей Лавров.