Последние новости

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

Ազգային Ժողովի նիստն այսօր մեկնարկեց մեկ րոպե լռությամբ. պատգամավորները հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը:

1988թ. դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին, Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից: 35 տարի առաջ, ընդամենը հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։

Պաշտոնապես երկրաշարժի զոհերի թիվը 25 հազար է, հազարավոր մարդիկ դարձան համշամնադմներ, հազարավոր ընտանիքներ մնացին փողոցում՝ անտուն, անտեղ, և մինչ օրս պետությունը նրանցից շատերի խնդիրները չի հոգացել:

Verelq.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ