Последние новости

ՌԴ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2024–իմարտի 17-ին. Դաշնության խորհրդի որոշումը

Դաշնության խորհուրդը Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին, համապատասխան որոշումը պալատն ընդունել է այսօրկայացած նիստում:

«Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից»,-ասված է որոշման մեջ:

Դաշնության խորհրդի Սահմանադրական հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Պոլետաևն ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին բացատրել էր, որ ՌԴ Սահմանադրության 102-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրությունների նշանակումը Դաշնության խորհրդի բացառիկ լիազորությունն է:

Պոլատաևն ընդգծել էր, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից, այսինքն՝ պաշտոնական հրապարակման օրվանից, փաստացի տրվում է «ընտրարշավի մեկնարկը»։

Նախագահի ընտրություններում մի քանի օրվա քվեարկություն անցկացնելու որոշումը կայացնում է ՌԴ ԿԸՀ-ն:

Պոլետաևը նշել է, որ ընտրությունների օրը տոնական օր չի հայտարարվում։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ