ԱԺ-ն ընդունեց 2024 թ. պետբյուջեն. արցախցիների համար լրացուցիչ գումար է նախատեսված
Հայաստանի խորհրդարանը հաստատեց 2024 թվականի պետական բյուջեն։ Կողմ քվեարկեց 71 պատգամավոր, դեմ` 25, ձեռնպահ` 0:
Ինչպես նախօրեին խորհրդարանում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, բյուջեի առաջին ընթերցման ժամանակ պլանավորված եկամուտներն աճել են 1,8 տոկոսով՝ 2 տրլն 676,1 մլրդ դրամից հասնելով 2 տրլն 723,6 մլրդ դրամի, իսկ ծախսերը՝ 6,3 տոկոսով՝ 3 տրլն 17,4 մլրդ դրամից հասնելով 3 տրլն 206,5 մլրդ դրամի:
Կառավարության պահուստային ֆոնդը 2024 թվականին նախատեսվում է 156 մլրդ դրամով ավելացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցության լրացուցիչ ծրագրերի համար։
Հետագայում այդ ծրագրերի բյուջեն կարող է համալրվել արտերկրից ֆինանսական աջակցության հաշվին. դրա վերաբերյալ պայմանավորվածություններն արդեն ձեռք են բերվել ԵՄ-ի, առանձին Ֆրանսիայի, ինչպես նաև Չինաստանի հետ, բանակցություններ են ընթանում նաև այլ կողմերի հետ։
Արդեն հաստատված աջակցության ծրագրերի համար 2024 թվականի բյուջեով հատկացվել է 47,3 մլրդ դրամ։
Բյուջեի ծախսերը կաճեն, քանի որ Լեռնային Ղարաբաղի կառավարությանը տրամադրված 144 մլրդ դրամ միջպետական վարկը դուրս կգրվի որպես ծախս:
Ըստ ոլորտների՝ պաշտպանական ծախսերը կկազմեն 554 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 5,3%-ը։ Սոցապահովության ծրագրերի համար կհատկացվի 795 մլրդ դրամ կամ 22 տոկոսով ավելի, քան 2023 թվականի ծրագրով։ ՀՆԱ-ի նկատմամբ դրանք կկազմեն 7,6% (+0,6% մինչև 2023 թվականը)։
Առողջապահության ոլորտի ծախսերը կկազմեն 170 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 1,6%-ը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.