Ծաղկեպսակներ ՄԻՊ գրասենյակի դիմաց. ի՞նչ են պահանջում ՀՀԿ-ականները
Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտթևի ներկայացուցիչները ծաղկեպսակներ են դրել ՄԻՊ գրասենյակի մոտ: Մարդու իրավունքների միջազգային օրը նրանք «Մարդու իրավունքները Հայաստանում «մահացել են»» խորագրով ակցիա են իրականացրել Երևանում ՄԻՊ գրասենյակի դիմաց։
«Մենք այստեղ հավաքվել ենք, որ մեկ րոպե լռությամբ հարգենք ՀՀ–ում ՄԻՊ-ի «վախճանը»», մենք ուզում ենք ասել, որ այն սկզբունքները, որոնք նրանք թմբկահարում էին, այն է` ՀՀ–ում լինելու է 3 մլն վարչապետ, որ ՀՀ–ում լինելու է խոսքի ազատություն... մենք այսօր տեսնում ենք, որ ՀՀ–ում քաղաքացին դարձել է տուգանքի մատերիալ, մարդկանց խոսքի ազատությունը այնպես է սահմանափակված, որ նրանք կալանավորում են»,– լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը:
Նա նշեց, որ իրենց նպատակն է վերականգնել մարդու իրավունքները Հայաստանում:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, որը նույնպես մասնակցում էր ակցիային նշեց, որ իշխող ՔՊ կուսակցության կողմից նշանակված ՀՀ ՄԻՊ–ը չի կատարում իր առաքելությունը։
«Նա զբաղվում է ամեն ինչով, բացի մարդու ամենահիմնարար իրավունքների պաշտպանության մասին բարձրաձայնելը։ Պայմանական ասած` արջուկներ ու նապաստակներ ենք նկարում, խոսում ենք անշառ թեմաների մասին, բայց ֆունդամենտալ հարցերի մասին այս հաստատությունը քար լռություն է պահում»,– ասաց նա լրագրողների հետ զրույցում։
Հավելենք, որ այսօր Մարդու իրավունքների միջազգային օրն է։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.