Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆ․ ՈՒԹ ՀՈԳՈՒ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՊԱՏԺՈՎ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ-Ն ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆԱԽԱԴԵՊ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ
Ըստ Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարության՝ Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցի, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների։ Ադրբեջանը հայ գերիների հանդեպ այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որով փաստորեն խուսանավում է խոստովանել, որ ոչ միայն խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, այլ նաև Ժնևյան 3-րդ կոնվենցիան։ Բաքուն հայ զինգերիներին կարգում է հանցագործ՝ այդպիսով փոխում է նրանց կարգավիճակը, բոլորին վերագրում է ինչ-ինչ հանցագործություններ և իրենց ոչ թե որպես ռազմագերիների է վերադարձնում, այլ՝ իբրև թե հանցագործություններ գործած և դատապարտված անձանց։ Սա վկայությունն է Ադրբեջանի խարդախ, միջազգային իրավունքին ամբողջովին հակադրվող շարունակական քաղաքականության,- Aysor.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
«32 գերիներին այս փուլում վերադարձնելը խորամանկ քաղաքականություն է. քաղաքական կեղտոտ առևտուր է, որն արվում է մարդկային ճակատագրերի միջոցով։ Թուրքիան և Ադրբեջանն այսպիսով ձևացնում են՝ իրենք ընդառաջ են գնում այսպես կոչված խաղաղության՝ իրականում մեզ համար մահաբեր խաղաղության պայմանագիր ստորագրելուն։ Ակնհայտ է, որ արդեն առաջադրած պայմաններին նորերն են ավելացնելու, Հայաստանից նոր զիջումներ են պահանջելու»։
Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ՝ այս քայլն արվում է թե՛ միջազգային հանրության, և թե՛ արդեն բարեկամացած ՀՀ իշխանության համար. օրվա իշխանությունը բավարար ջանք չի գործադրել գերիներին օր առաջ վերադարձնելու համար, բայց ահա սա ներկայացնելու են իբրև խիստ հերոսական ջանք։
«Ես ուզում եմ քաղաքական մեծ ու անթաքույց խաղերից դուրս շնորհավորել վերադարձող գերիների ընտանիքներին, որ վերջապես կտեսնեն իրենց զավակներին, հորոդորում եմ ընտանիքներին և պատկան մարմիններին երկարատև հոգեբանական և ֆիզիկական վերականգնողական աշխատանք տանել այդ անձանց հետ»։
Լարիսա Ալավերդյանն ընդգծում է՝ և Ադրբեջանը և ՀՀ օրվա իշխանությունը նույն օրակարգն են առաջ տանում, այն է՝ Արցախի ազգային ազատագրական պայքարը, ինքնորոշման արդեն իրացված իրավունքի համար պայքարը պետք է ներկայացվի իբրև ահաբեկչություն։
«Ինքնորոշման այն էլ արդեն իրացված պայքարի պաշտպանությունն ուզում են նույնացնել, ներկայացնել իբրև տեռորիստական գործողություններ։ Մինչև անգամ միջազգային հանրության այն սուբյեկտները, որ այսքան տարի բանակցային գոծընթացքում Արցախի ղեկավարության հետ շփվել են հավասարը հավասարի պես, նրանք էլ ձայն չեն հանում։ Այսպիսով՝ Ալիևի ձեռքերով ստեղծում են միջազգային իրավունքի նախադեպ, որով կկարողանան ուղղակի ճնշել կամ ոչնչացնել աշխարհում մյուս բոլոր նմանատիպ շարժումները՝ ազգային ազատագրության, ինքնորոշման իրավունքի համար պայքարը»։
Լարիսա Ալավերդյանը հիշեցնում է՝ աշխարհում դեռ 50-ից ավելի չճանաչված պետություն կա, որ պայքարում է ինքնորոշման, անկախության համար։
«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ ութ հոգու ցուցադրական պատժով և սպասվող դատական գործընթացներով միջազգային հանրության և ՀՀ օրվա իշխանության լուռ համաձայնությամբ իրականացվում է նախադեպի ստեղծումը։ Երբ ՀՀ իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե Արցախը Ադրբեջանի մաս է, ինչն ամբողջովին սուտ է, այսպիսով ցույց են տալիս, որ համաձայն են Բաքվի՝ Արցախի էլիտայի հանդեպ տարվող քաղաքականությանը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 12:18
Диалог РФ и США поможет снижению напряженности, в том числе и в зоне ответственности Организации Договора о коллективной безопасности (ОДКБ). Об этом заявил генеральный секретарь ОДКБ Имангали Тасмагамбетов.
-
2025-05-19 12:15
Армения может сэкономить около $11 млн в год при экспорте товаров в Иран благодаря вступлению в силу полноформатного соглашения о свободной торговле. Об этом сообщили в министерстве экономики Армении в ответ на запрос Sputnik Армения.
-
2025-05-19 11:39
Депутат армянского парламента от оппозиционной фракции "Честь имею" Тигран Абрамян считает, что Ереван и Баку могли согласовать вопрос вывода из Армении российской военной базы.
-
2025-05-19 11:15
Второй президент Армении Роберт Кочарян в интервью ряду армянских СМИ прокомментировал мирный договор между Арменией и Азербайджаном, который планируют подписать власти РА. По словам Кочаряна, никакого мирного договора не будет, это будет документ о Пашиняне и о том, как тот продолжит свои политические перспективы.