Զինծառայությունից խուսափողների մասին օրինագիծը հանվել է ԱԺ-ի նիստերի օրակարգից
Պարտադիր զինծառայությունից խուսափողներին և 27 տարեկանի հասած անձանց վերաբերող նախագիծը դեկտեմբերի 11-ին հանվել է Ազգային ժողովի նիստերի օրակարգից։
Օրենսդրական նախաձեռնությունը պատկանում էր կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին։ Լրացումների համաձայն՝ 27 տարեկանից բարձր անձինք կարող էին խուսափել քրեական պատասխանատվությունից բանակում ծառայության անցնելու կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե որոշակի գումար փոխանցելու դեպքում։
Մասնավորապես, նախագիծը 27-ից բարձր տարիքի քաղաքացիներին թույլ էր տալիս զինվորական ծառայություն անցնել (ժամկետը՝ երկու տարի); ծառայել 12 ամիս և վճարել 2,5 մլն դրամ; ծառայել 6 ամիս և վճարել 5 մլն դրամ; ծառայել 1 ամիս և վճարել 10 մլն դրամ; վճարել 15 մլն դրամ և լրիվ ազատվել զինծառայությունից։
«10 մլն դրամը մոտավորապես այն գումարն է, որը ծառայության 2 տարում կստանա պայմանագրային զինծառայողը։ Այսինքն՝ դա այն գումարն է, որի օգնությամբ պետությունը հնարավորություն կունենա ծառայության ընդունել ևս մեկ պայմանագրային զինծառայողի ավելի քան 400 հազար դրամ ամսական աշխատավարձով»,- ավելի վաղ նշել էր Սարգսյանը։
Իսկ ինչ վերաբերում է վճարումների 5 մլն դրամ տարբերությանը, ապա, պատգամավորի խոսքով, դա արվել էր խթանելու համար գոնե կարճաժամկետ ծառայությունը։ Սակայն հենց կառավարող խմբակցությունում օրինագիծը հավանության չի արժանացել։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 22:41
Сторонники архиепископа Микаэла Аджапахяна решили провести шествие к зданию резиденции Ереванского суда общей юрисдикции Еревана в Нор Норке и Аване, где будет рассмотрен вопрос о мере пресечения священнослужителя.
-
2025-06-27 22:26
Архиепископ Микаэл Аджапахян, возглавляющий Ширакскую епархию Армянской Апостольской церкви, отказался от выдвижения свеой кандидатуры на пост премьер-министра Армении. Заявление Аджапахяна опубликовал его адвокат.
-
2025-06-27 22:26
Глава Ширакской епархии Армянской Апостольской церкви, архиепископ Микаэл Аджапахян, задержан. Об этом сообщил его адвокат Ара Зограбян в беседе с журналистами.
-
2025-06-27 22:00
Фракция блока «Честь имею» готова подписаться под процессом выражения недоверия премьер-министру при кандидатуре на эту должность архиепископа Микаэла Аджапаяна, выдвинутой независимыми депутатами Овиком Агазаряном и Акопом Асланяном, в случае согласия Католикоса всех армян и самого кандидата. Об этом говорится в заявлении политической силы.