Последние новости

ԿԽՄԿ-ից հայտնում են, որ չեն կարող այցելել Իսրայելում պահվող պաղեստինցի բանտարկյալներին

Հոկտեմբերի 7-ից հետո Իսրայելը թույլ չի տալիս Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) այցելել պաղեստինցի բանտարկյալներին, սակայն այդ հարցի շուրջ գաղտնի երկխոսություն է ընթանում: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Ֆաթիմա Սատորը։

«Իսրայելի իշխանությունը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին որոշում է կայացրել դադարեցնել ԿԽՄԿ այցելությունները կալանավայրեր մինչև հետագա ծանուցումը։ Այդ ժամանակվանից ԿԽՄԿ-ն չի կարողացել այցելել Իսրայելի կալանավայրերում պահվող պաղեստինցիներին։ ԿԽՄԿ-ն երկկողմանի և կոնֆիդենցիալ երկխոսություն է վարում իրավասու մարմինների հետ այս կարևորագույն հարցի շուրջ», - պատասխանել է նա հարցին, թե արդյոք կազմակերպությունը կարողացել է այցելել Գազայում իսրայելցի զինվորների կողմից վերջին օրերին ձերբակալված տասնյակ պաղեստինցի տղամարդկանց:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ