Последние новости

ՀՀ կառավարությունը ԼՂ–ից տեղահանված 3075 ուսանողի վարձ է փոխհատուցում

Այսօրվա դրությամբ ՀՀ կառավարությունը կրթաթոշակի տեսքով փոխհատուցում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող 1231 ուսանողի և բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող 1844 ուսանողի ուսման վարձը։ Այս տվյալները ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը։

Նրա խոսքով` առաջիկա օրերին ՀՀ կառավարությունը կհաստատի մի որոշում, որը թույլ կտա մինչև սեպտեմբերի 19–ը ՀՀ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների ուսման վարձի փոխհատուցման մեխանիզմներ ներդնել։

«Դրանք այն ուսանողներն են, որոնց ուսման վարձը փոխհատուցել է ԼՂ կառավարությունը կամ ուսանողների ծնողները»,–ասաց նա։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ