Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՐԴԻՆ ՈՐՏԵ՞Ղ Է ԾԱՌԱՅԵԼ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈ՞ՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նիկոլ Փաշինյանն ամեն օր նոր մանիպուլյացիա է հորինում և մոլորության մեջ է գցում հանրությանը, չկա խաղաղության պայմանագիր, նույնիսկ չկա խաղաղության պայմանագրի նախագիծ, կա Հայաստանի ադրբեջանացման պայմանագիր կամ այդպիսի պայմանագրի նախագիծ: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Այն, ինչ անում է ՀՀ կառավարությունը, խաղաղություն չէ, հնազանդեցում է, Հայաստանի ադրբեջանացում է ադրբեջանական պայմաններով: Խաղաղությունն այն է, երբ մարդն ազատ է որոշելու իր ապագան, ունի ազատ կամք, ունի ինքնիշխանություն, ինքն է որոշում ինչպիսի սիմվոլներ ունենա, ինչ արժեհամակարգով իր պետությունն առաջնորդի: Իսկ այսօր Ալիևը Հայաստանից պահանջում է մոռանալ Արցախը: Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը հոժարակամ Արարատ լեռից է հրաժարվում և ցուցադրական լուսանկարվում է Արագածի ֆոնին»,-ասաց նա:
Անդրադառնալով գերիների վերադարձին, Շարմազանովն ասաց. «Թեկուզ մեկ գերի էլ վերադառնա, ես դա դրական եմ գնահատում, բայց դրա դիմաց Հայաստանը հանձնում է դիվերսանտների: Երկրորդ, այդ 32 գերիները ո՞նց են գերության մեջ հայտնվել. Նիկոլ Փաաշինյանի տգետ, հիմար, հակահայկական քաղաքականության արդյունքում: Ով հիմա էլ այնտեղ է, Նիկոլի քաղաքականության արդյունքում է այնտեղ հայտնվել: Ոնց որ բժիշկը հիվանդին սպանի, հետո գա պանիխիդային, ծնողներն ասեն՝ էս ինչ լավ բժիշկ էր, եկավ պանիխիդային»:
Նա հիշեցրեց, որ վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դեռևս 2018-ին համոզվել է, որ արցախյան էջը փակված է, ԼՂ անկախության մասին խնդիր չկա, ԼՂ-ն էլ Ադրբեջանինն է. «Բա եթե դեռ 2018-ին ինքը դա գիտեր որպես վարչապետ, որ խաղը փակված է, հաշվարկն էլ տված, պրծած է, բա ինչու տարավ էդ 5 հազար երեխեքի գլուխը կերավ, բա իր որդուն ինչո՞ւ էր ուղարկում Ադրբեջանում ծառայության: Իր որդի Աշոտը որտե՞ղ է ծառայել, Ադրբեջանի տարածքո՞ւմ: Այսինքն ինքն ընդունում է, որ իր որդին օկուպա՞նտ է:
Երբ ինքը 2020-ին գնացել, մասնակցել է Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը, կամ Ալիևից է թույլտվություն հարցրել, որ գնացել է իր տարածք, կամ էլ գնացել է խալխի տանը թամադայություն է արե՞լ: Փաշինյանին մեկնաբանելը մարդկային տրամաբանության դեմ մեղք է»,- ընդգծեց Շարմազանովը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-12-24 16:13
В Ереване задействуют новый порядок оплаты работы по уборке мусора. Если до сих пор плату рассчитывают из числа граждан, постоянно или временно проживающих в доме, то сейчас она будет рассчитываться исходя из квадратуры жилой площади.
-
2024-12-24 16:11
Турция может провести совместную с новыми властями Сирии военную операцию против сил Рабочей партии Курдистана (РПК, признана Анкарой террористической организацией) на севере арабской страны, если курдские боевики не сложат оружие. Об этом сообщает проправительственная газета Hürriyet.
-
2024-12-24 16:10
Президент Грузии Саломе Зурабишвили находится в агонии и делает неадекватные заявления из жанра трагикомедии, заявил депутат от правящей партии «Грузинская мечта – демократическая Грузия» Ираклий Кирцхалия. Его слова приводит Sputnik Грузия.
-
2024-12-24 14:41
Адвокат бывшего президента Федерации футбола Армении, экс-депутата Рубена Айрапетяна Амрам Макинян назвал политическим преследованием очередное обвинение в отношении своего подзащитного.