ՀՀ-ն փաստաթղթային ապացույցներ չի ներկայացրել. ՌԴ–ն հերքել է ռուսական ալիքների մասին լուրը
Հայաստանը ռուսական հեռուստաալիքների կողմից միջպետական համաձայնագրի խախտման վերաբերյալ փաստաթղթային ապացույցներ չի ներկայացրել։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Հայտնել ենք, որ ՀՀ ԲՏԱ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի արձանագրած խախտումների փաստը ռուսական կողմը ընդունել է, ինչի արդյունքում երկու երկրների միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն։
«Հայկական կողմը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի 5-րդ հոդվածի խախտումների մասին: Ռուսական կողմն ի գիտություն է ընդունել հայկական կողմի մտահոգությունները։ Միևնույն ժամանակ, գործընկերների կողմից նշված փաստերի կոնկրետ փաստաթղթային հաստատում չի ներկայացվել», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ անհրաժեշտ է անջատել ռուսական հեռուստաալիքները «հակահայկական կոնտենտի» պատճառով, որը վտանգ է ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար: Նա նաև նշել էր, որ նման նախաձեռնության քննարկումն անցկացվում է արդեն տևական ժամանակ և քննարկման կդրվի Ազգային ժողովում:
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինն անդրադարձել էր ՔՊ–ական պատգամավորի հայտարարություններին և ասել, որ համոզված է` ՀՀ–ում նման լցոնումները աջակցություն չեն գտնի և չեն խաթարի երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքերը՝ ի շահ ինչ-որ քաղաքական կոնյունկտուրայի։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրանից հետո հայտնել էր հայկական կողմի հրավերի մասին և հույս հայտնել, որ այդ խորհրդակցությունները հնարավորինս արագ տեղի կունենան, որպեսզի հնարավոր լինի հարցերը կարգավորել աշխատանքային, նորմալ, բարեկամական մթնոլորտում։
Հավելենք, որ զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև գործում է 2020թ․ դեկտեմբերի 30-ից։ Այն կարգավորում է ռուսական ալիքների հեռարձակումը Հայաստանում, հայկական հեռուստաալիքներինը` ՌԴ–ում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.