Իրանի պատվիրակությունը Սյունիքում է․ խոսել են Հայաստանի հետ համագործակցության մասին
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության «Արաս» ազատ տնտեսական գոտու զբոսաշրջության հարցերով պատասխանատու փոխնախագահ Մոհսեն Մոհամմադզադենին ու նրա ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի օգնական Սուրեն Քեսեջյանը, մարզպետի աշխատակազմի և Կապանում ԻԻՀ հյուպատոսության ներկայացուցիչներ։ Հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։
Հայկ Հարությունյանը ողջունեց պատվիրակության այցը Սյունիք ու շնորհակալություն հայտնեց երկուստեք հարաբերությունների խորացման մեջ հետաքրքրություն ցուցաբերելու համար։
Հյուրերը նշեցին, որ շահագրգռված են սերտ համագործակցություն հաստատել «Արաս» ԱՏԳ-ի ու Հայաստանի, հատկապես հարևան Սյունիքի միջև և տեղեկատվական տեսանյութերով ներկայացրեցին «Արասը», նրա զարգացած ուղղությունները, ներդրումային հնարավորություններն ու ներուժը տարբեր բնագավառներում՝ տնտեսություն, գիտություն, կրթություն, մշակույթ, լոգիստիկա, զբոսաշրջություն և այլն։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին այն ուղղությունները, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել հետագա փոխգործակցության համար․ ԱՏԳ-ի ներկայացուցիչները մի շարք առաջարկություններ փոխանցեցին հատկապես զբոսաշրջության, մշակույթի, կրթության ոլորտների համար։ Մարզպետի աշխատակազմը կուսումնասիրի դրանք ու կոնկրետ ծրագրեր կառաջարկի համատեղ իրականացման, հետագա կապերի ընդլայնման համար։
Verelq.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.