Հրդեհից զոհված 15 զինծառայողի գործով դատական նիստին հարցաքննվում է տուժողը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գեղարքունիքի մարզի Սևանի նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինվորի գործով հարցաքննվում են գործով տուժողները։
Այժմ դատարանում հարցաքննվում է տուժող Լևոն Խառատյանը, որը նախորդ դատական նիստին նույնպես հարցաքննվել էր և աշխատանքային ժամի ավարտվելու հիմքով դատական նիստը հետաձգվել էր։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ) և վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։
Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, և որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների և սպաների միջև եղած լարված հարաբերությունների մասին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 16:59
Постепенно проясняется, о чем именно договорился Никол Пашинян с президентом Турции Реджепом Тайипом Эрдоганом в Стамбуле 20 июня, написал политолог Степан Даниелян и добавил: «Вот точно так же он сдал Азербайджану дорогу Горис-Капан, используя азербайджанские топонимы».
-
2025-06-26 16:51
Прокуратура возбудила уголовное дело в отношении предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Ачапахяна. Об этом Sputnik Армения сообщили в Генпрокуратуре.
-
2025-06-26 16:45
Всемирный банк предоставит правительству Армении грант в размере $1,5 млн на ликвидацию завода "Наирит". Проект заявки был одобрен на заседании правительства в четверг.
-
2025-06-26 15:43
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян заявил, что не намерен отклоняться от своей повестки и будет продолжать поднимать вопрос Нагорного Карабаха и права его народа на возвращение в свои дома. По его словам, события, происходящие в Армении, напрямую связаны с Карабахом и региональными процессами.