ՀՀ-ն և ՌԴ-ն ստորագրել են ատոմակայանի շահագործման ժամկետը երկարացնելու պայմանագիր
Հայաստանը և Ռուսաստանը շրջանակային պայմանագիր են ստորագրել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման համալիր միջոցառումների իրականացման վերաբերյալ:
Փաստաթուղթն այսօր Երևանում տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստի շրջանակում ստորագրել են ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ համալիր նախագծերի կառավարման ղեկավար Յուրի Սվիրիդենկոն։
ԵրեկՀայաստանի կառավարությունը հավանություն տվեց «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի հետ 65 մլն դոլարի համաձայնագրի նախագծին՝ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ծրագրի շրջանակում:
Նախագիծը կֆինանսավորվի Հայկական ԱԷԿ-ին հատկացվող բյուջետային վարկի միջոցով: Կայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները կիրականացվեն 2023-2026 թվականներին։
Մարտին Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց երկարաձգել ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը:
Հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1980 թվականին։ Կայանի երկու էներգաբլոկները համալրված են առաջին սերնդի խորհրդային ՋՋԷՌ-440 ռեակտորներով։ Առաջին բլոկի աշխատանքըդադարեցվել է 1989 թվականից։ Կայանը արտադրում է երկրի ամբողջ էլեկտրաէներգիայի մինչև 45%-ը։ Վառելիքի մատակարարը «ՏՎԵԼ» ընկերությունն է։
ՌԴ-ն և Հայաստանը 2014 թվականին միջկառավարական համաձայնագիր են ստորագրել ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը երկարաձգելու մասին: Ռուսաստանն այդ նպատակով տրամադրել է 189 մլն դոլարի պետական վարկ և դրամաշնորհ, Հայաստանի պետբյուջեից հատկացվել է 63,2 մլրդ դրամ։
2022 թվականի նոյեմբերին Հայաստանը «Ռոսատոմի» հետ հուշագիր է ստորագրել հանրապետությունում ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման մասին, որը պետք է շահագործման հանձնվի 2036 թվականին գործող կայանի գործունեության դադարեցումից հետո։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 19:52
Всеармянский совет дипломатов выступил с заявлением:
-
2025-06-27 19:50
Армения подписала мирный договор с Турцией, открывает границы и посольства. Она также требует вывода российских войск из страны и арестовала главного пророссийского олигарха страны. Об этом в соцсетях написал экс-президент Грузии Михаил Саакашвили.
-
2025-06-27 19:49
Заявление Армянского национального конгресса о нападении полиции СНБ на собор Армянской Апостольской церкви:
-
2025-06-27 19:20
По состоянию на 18:45 полицейские продолжают подвергать приводу граждан от здания Следственного комитета.