ՏԱՇԵՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
Գերիների փոխանակման մասին տեղեկատվությանը զուգահեռ եկավ նորությունն այն մասին, որ խաղաղության պայմանագրի ստորագրում Ադրբեջանի և Հայաստանի միջև մինչև տարեվերջ տեղի չի ունենա։ Սույն լուրն ազդարարեց Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Դա բնավ չի նշանակում, թե պայմանագիրը պատրաստ չէ ստորագրման։ Ավելի շուտ՝ հակառակը, պայմանագիրը գործնականում պատրաստ է, և եթե ԱԳՆ ղեկավարները հանդիպեին և ավարտին հասցնեին աշխատանքը, ստորագրումը հետաձգելն անտրամաբանական կլիներ։ Բայց կան որոշ հանգամանքներ…
ԲԱՔՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԻԳՈՒՑԵ ՎՃՌՈՐՈՇ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ 2024-Ի ՀՈՒՆՎԱՐԻՆ։ Նորությունը սուր արձագանք չառաջացրեց, քանի որ մի շարք փորձագետներ հակված էին նրան, որ հենց այդպես էլ լինելու է. դժվար թե Փաշինյանն ու Ալիևը խաղաղության պայմանագիր ստորագրեն նախքան ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը և ԵԱՏՄ երկրների ղեկավարներ գագաթնաժողովը Ռուսաստանում։ Այդ միջոցառումների ընթացքում Ալիևը և Փաշինյանը կքննարկեն ստեղծված իրավիճակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ո՛չ Վաշինգտոնին, ո՛չ Բրյուսելին, ո՛չ Արմեն Գրիգորյանին չհաջողվեց շրջանցել Մոսկվային։ Տրամաբանական է. Մոսկվան առաջատար միջնորդն էր Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացներում, իսկ հետո նաև՝ հայ-ադրբեջանականի։ Բայց հաշվի առնելով, թե ինչպիսի ակտիվությամբ էր Փաշինյանի թիմը վերջին ժամանակներս հակառուսական տրամադրություններ տարածում, Մոսկվայում Փաշինյանին բավական ծանր խոսակցություն է սպասում։ Հուրախություն Ալիևի։
Բայց դա միակ գործոնը չէ, որն Ալիևին ստիպում է չարագացնել իրադարձությունները։ Չնայած Երևանի պիոներական պատրաստականությանը՝ ստորագրելու այն ամենը, ինչ կհրամցնեն Բաքուն ու միջնորդները։ Ալիևը մտադիր է համոզվել, որ Երևանը կփակի Հայաստանում Արցախի պետական հաստատությունների գործունեության բոլոր հնարավորությունները։
Որքան ավելի մոտ լինի պայմանագրի ստորագրումը Ալիևի փետրվարի 7-ին նշանակված վերընտրություններին, այնքան ավելի ձեռնտու է վերջինիս. չէ՞ որ արցախահայերի փաստացի տեղահանությունից հետո Բաքվի վրա մեղադրանքների տարափ տեղաց։ Եվ այդ պայմաններում Ալիևի վերընտրությունը չափազանց վարկաբեկված կլիներ։
Բայց հո իզուր չէր Ալիևը տարիներով պահում երեկ վերադարձրած ռազմագերիներին, որոնք, հիշեցնենք, չեն մասնակցել 2020 թվականի մարտական գործողություններին։ Պարզապես հայտնվել էին լքված դիրքերում, որոնք ադրբեջանցիները համարում էին իրենցը…
Բայց Ալիևը նրանց պատանդ էր պահում, հետևելով «մաս-մաս վերադարձնելու» Էրդողանի կնոջ խորհրդին։ Տեսանյութով հաստատված խորհուրդը Էրդողանի կինը տվել է, երբ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախագահը կնոջ հետ առաջին անգամ այցելեց Արցախ։
ԲԱՅՑ ԱՀԱ ԱՅՍՕՐ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԳՈՎԱԲԱՆՈՒՄ Է ԱԼԻԵՎԻՆ։ Ա՜խ, որքան հաճելին ու փաղաքուշն է Հեյդարի այդ բեղավոր որդին։ Որքա՜ն խաղաղասեր է ու քաղաքակիրթ… Քանզի 2020 թվականի ագրեսիայից հետո, Արցախի լիակատար շրջափակումից հետո, Հայաստանի տարածք ներխուժելուց, Արցախի հայ բնակչության տեղահանումից հետո բաց է թողնում գերիների մի խմբաքանակ. ճիշտ է,բնավ ոչ բոլորին…Բայց միևնույնն է, շա՛տ ապրի…
Ճիշտ է, մինչև վերընտրվելը կարող է մոռացվել Ալիևի «գթասրտությունը» և նորից փոխվել վերաբերմունքը նրա նկատմամբ։ Ուստի խաղաղության պայմանագրի հարցում նա չի շտապում։ Ավելի լավ է այն ժամանակ երբ ընտրություններն ընդհուպ կմոտենան, որպեսզի աշխարհի մտքով անգամ չանցնի քննադատել իր վերընտրությունը, այլ հակառակը, որ համաշխարհային հանրությունը նորից հորթի հրճվանքով համակվի, թե ի՜նչ լավն է Ադրբեջանի նախագահը։ Վերջապես խաղաղություն է տալիս Հայաստանին, խոստանում հարգել նրա ինքնիշխանությունը և այլևս չկրակել…
Եվ այնժամ աշխարհը աչք կփակի Ալիևի մնացած բոլոր «չարաճճիությունների» վրա։ Այդ թվում նաև այլընտրանքից փաստացի զուրկ նրա վերընտրությունների։ Գուցե նույնիսկ Նոբելյան մրցանակ տան։ Մեկ հատ՝ երկուսին։ Առաջինին նրա համար, որ Արցախը հեշտ ու հանգիստ հանձնեց, երկրորդին՝ որ Արցախը հեշտ ու հանգիստ ընդունեց։ Անտառ հատելիս տաշեղներ են թռչում. ներկայիս աշխարհաքաղաքական անտառահատման մեջ Արցախն ամենևին էլ մեծ տաշեղներից չէ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 10:10
Деятельность оппозиции, как отдельных ее политических команд, так и в целом, в последние дни часто становится объектом критики. Главный тезис критики: вина оппозиции в том, что до сих у власти остается эта самовлюбленная команда амбициозных политиков во главе с Пашиняном, которая принесла Армении столько бед. Но надо помнить о большой эйфории, которая господствовала в обществе, когда эта команда приходила к власти. Это было следствием определенных просчетов прежних властей, но также и результатом работы, проводимой с общественным мнением республики рядом враждебных Армении структур: как в открытую, так и через подставные фигуры, часть которых и не подозревала, чьи интересы обслуживает.
-
2025-05-14 09:19
С одной стороны, Пашинян поехал на Парад Победы в Москве. С другой стороны, чтобы в Европе, которая во главе с британскими спецслужбами является главной крышей Пашиняна, не обиделись, премьер развернул на своих агитационных ресурсах беспрецедентную кампанию по дискредитации роли СССР в победе стран коалиции во Второй мировой войне. Это у него называется "политикой балансирования".
-
2025-05-13 11:05
Уже говорили о «гениальном открытии» Арцруна Ованнисяна, согласно которому Гитлер планировал после взятия Сталинграда, а затем Кавказа с двух сторон напасть на Турцию со стороны Болгарии и со стороны Армении. Причем на стороне Гитлера с уже независимой Армении предполагалось также участие армянских военных подразделений. В результате должна была быть создана «единая, историческая Армения», но Сталинградская битва, точнее поражение немцев в ней, помешали этому замыслу... Глупость, конечно, редкая, но, увы, не единственная выданная Арцруном 9 мая в эфире у Петроса. Пройдемся по другим "открытиям" новоявленного историографа.
-
2025-05-12 11:15
15 мая в Стамбуле ожидается встреча российской и украинской делегаций. С таким предложением выступил президент РФ Владимир Путин по окончании торжественных мероприятий в связи с 80 годовщиной Великой Победы. После Парада Победы, уже за полночь, он заявил об этом российским и иностранным журналистам, отметив роль тех стран, которые стараются внести свою лепту в урегулирование украинского конфликта: от Китая и Бразилии до новой администрации США.