Մամիկոն ԱՍԼԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ՀՆԱԶԱՆԴՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Երկու տարվա պատանդառություն, բանտ, ասպատակություն, իշխանության զավթում, օրենքի և իրավունքի այլասերված, փնթի կիրառման իմիտացիա, խոշտանգում, պատիժ, պետական ու դատական իշխանության փոխհամաձայնեցված ցինիկ տեռոր։
Եվ այս ամենը արվում է, որպեսզի մեր ժողովուրդը սեփական հողում, քաղաքում ու գյուղում իրեն օտար զգա, որպեսզի որևէ մեկը հույս չփայփայի, թե օրենքի ու ընտրության միջոցով կարելի է ամրագրել հավաքական կամքը, որպեսզի ընտրության ցանկացած` քաղաքականապես անընդունելի արդյունք դառնա սակարկման, աճուրդի ու մարդաորսության առարկա և վերջապես` որպեսզի Հայաստանի Հանրապետությունը վերածվի Հնազանդների Հանրապետության։
Մեր «պետական» կենսատարածքում այլևս սպառված են արդարությանն ու արդարադատությանն ապավինելու բոլոր փորձերը։ Եվ հօդս են ցնդել ժողովրդավարության, մարդու իրավունքների, տեղական ինքնակառավարման զանազան խարտիաների մասին` համապատասխան կենտրոններից մեզ հրամցվող միֆերը, դրանց քարոզով զբաղվող զանազան կառույցներն ու բազմապիսի պաշտպանները, ում համար, փաստորեն, դա ոչ թե սկզբունք էր, այլ` պատվիրակված, վճարովի ծառայություն։ Ինչևէ, մեր պայքարն արդար է, իսկ Աստված ` ամենատես ու դատավոր։
P.S. Ազատություն բոլոր բախտակից ընկերներին:
Մամիկոն Ասլանյան, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 19:01
Общественный деятель Вазген Сагателян пишет на своей странице в Фейсбук:
-
2025-06-27 15:31
Согласно эксклюзивным сведениям портала MediaHub, посланные в Эчмиадзин с целью задержать Микаэла Аджапахяна представители СНБ и различных подразделений полиции отказались применить силу, чтобы подвергнуть архиепископа приводу, а также отказались от применения силы в отношении собравшихся тысяч граждан и священнослужителей.
-
2025-06-26 17:19
Компания «Южно-Кавказская железная дорога» совместно с чешским туристическим оператором Gepard Express предоставляют новую для Армении услугу туристического поезда. Первый поезд отправится в 9-дневный рейс 28 июня и будет курсировать по Армении и Грузии.
-
2025-06-26 09:35
«Джавахкская диаспора России» выступила с заявлением, в котором говорится: