«Հրապարակ». ՍԱՄՎԵԼ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ ՓԱԿԱԳԾԵՐ ՉԻ ԲԱՑԵԼ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Ազգային ժողովի պատգամավորները փակ նիստից հետո կրկին հանդիպել են նախագահ Սամվել Շահրամանյանի հետ, քննարկել տեղահանվածների կարիքների հարցը և դրանց լուծման ճանապարհները, սակայն դրանից բացի քննարկել են նաև Շահրամանյանի` Արցախը լուծարելու մասին տխրահռչակ որոշման ճակատագիրը։
Հիշեցնենք․ այդ որոշմամբ Արցախի պետական ինստիտուտները հաշված օրեր անց՝ 2024թ. հունվարի 1-ին, պետք է լուծարվեն։ Շահրամանյանը փակագծեր չի բացել, միայն ասել է, որ ինքն է այդ որոշումն ընդունողը և հետևանքների կրողը, ուստի ինքը գիտի իր անելիքները։
Ոմանց մոտ տպավորություն է ստեղծվել, որ Շահրամանյանը չեղարկել է իր իսկ ստորագրած հրամանագիրը։ Մեր աղբյուրները փոխանցեցին նաև, որ ինտենսիվ աշխատանքներ են տարվում Արցախի հարցով միջազգային հանձնախմբի ստեղծման ուղղությամբ, որը նախորդ նիստում էր մեկնարկել: Դրանով զբաղվում են ԱՀ քաղաքական ուժերի ակտիվի նեղ խմբով, սակայն որոշել են առայժմ խիստ գաղտնիության պայմաններում այդ աշխատանքներն իրականացնել»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.