35 ակացիան 3500 բնակչի հարցից կարևոր է. «Վերածնունդ» ավանի բնակիչները բողոքում են
Երևանի «Վերածնունդ» թաղամասի շահառուները ակցիա են անում և բողոքում քաղաքապետ Տիգրան Ավինյանից։ Ըստ նրանց` քաղաքապետը չի թույլատրում հաստատված գլխավոր պլանի համաձայն այդ մասում տնկված 35 ակացիաները տեղափոխել ու ավարտին հասցնել շինարարությունը։
«Թաղամասի շինարարությունն ավարտելու համար անհրաժեշտ է, որ ճանապարհի եզրով անցնող 35 ակացիաները տեղափոխվեն, որպեսզի գազի ու ջրի խողովակներն անցկացվեն, ինչից հետո էլ պատնեշ պետք է կառուցվի ու ճանապարհ։ Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ դեռ 2021 թ. եղել է քաղաքապետի որոշմամբ «գենպլան», ըստ որի` կառուցապատողը փորձում է աշխատանքներն ավարտին հասցնել։ Հիմա քաղաքապետը փոխվել է, ու նա չի ցանկանում թույլտվություն տալ, որ համաձայն «գենպլանի»` այդ ակացիաները տեղափոխվեն»,– ասաց «Վերածնունդ» թաղամասի շահառու Կարեն Բալումյանը։
Նրա խոսքով` այնտեղ 1000 ընտանիք պետք է բնակվի, այսինքն` մոտավորապես 3500 քաղաքացի։
«Ստացվում է, որ 35 ակացիայի տեղափոխումն ավելի կարևոր է, քան 3500 բնակչի հարցը»,– հավելեց Բալումյանը։
Ըստ նրա` կառուցապատողը քաղաքապետին ուղղված դիմում է գրել, բայց քանի որ բովանդակությանը ծանոթ չէ, կարծում է, որ դա ծառերի տեղափոխմանն է վերաբերում։
Բալումյանը շեշտեց` եթե քաղաքապետարանում մտածում են ծառերի չորանալու մասին, ապա իրենք պատրաստ են այնտեղ ապրելու ընթացքում անգամ 350 ակացիա տնկել։ Շահառուն նաև նշեց, որ կառուցապատողը խոստացել էր բոլոր աշխատանքներն ավարտին հասցնել սեպտեմբերին։
Բողոքի ակցիա իրականացնողները պահանջում են, որ նորակառույց շենքերն ապահովվեն գազով, էլեկտրականությամբ և ջրով։
Այս պահին նրանք սպասում են քաղաքապետարանի, կառուցապատողի և տեսչական մարմինների պատասխաններին։ Ըստ այդմ էլ կորոշեն իրենց անելիքը։
Նշենք, որ «Վերածննդի» կառուցման համար 6,7 հա հողատարածք է հատկացվել Մոնթե Մելքոնյան փողոցում: Կառուցապատողը «ԵՊՀ շրջանավարտների միավորումն» է: Համալիրը ներառում է 8 մասնաշենք։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 18:42
Бывший депутат Национального Собрания Армении Самвел Фарманян обратился с «вынужденным публичным запросом» к своим оппозиционным коллегам. В заявлении он подчеркнул необходимость срочного и четкого объединения оппозиционного поля и обозначил два ключевых условия, при выполнении которых возможна настоящая общественно-политическая мобилизация.
-
2025-06-26 18:37
Где сегодня находится подлинная независимость Армении?В последние годы официальные власти регулярно заявляют о независимости страны, делая это с особым пафосом. Однако эти заявления являются, пожалуй, самой крупной манипуляцией, когда-либо звучавшей в политической жизни Армении. Об этом на своей странице в социальной сети Facebook пишет член Верховного Органа Республиканской Артак Закарян.
-
2025-06-26 18:22
Ситуация, сложившаяся вокруг ЗАО "Электрические сети Армении", а также призывы к огосударствлению компании, негативно сказываются на инвестиционном климате и деловой среде страны. Об этом говорится в заявлении Ассоциации сотрудничества малого и среднего бизнеса.
-
2025-06-26 18:19
Глава Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископ Микаэл Аджапахян заявил, что не боится уголовного преследования. Так он в беседе с корреспондентом Sputnik Армения прокомментировал уголовное дело против него.