ԱՇՈՏՅԱՆԸ՝ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻՆ ․ ՄԵՆՔ, ԻՆՉՊԵՍ ԵՎ ԴՈՒՔ, ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱՌՈՒԾԱԽԻ ԱՌԱՐԿԱ ՉԵՆՔ ԴԱՐՁՐԵԼ ՈՒ ՉԵՆՔ ԴԱՐՁՆՈՒՄ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերթական հոդվածն է հրապարակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։ Այն ներկայացնում ենք ստորև․
«Բելառուսի նախագահն օրերս հերթական բարձրագոչ հայտարարությունն արեց Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ փորձելով Նիկոլ Փաշինյանի համար «ալիբի» ապահովել Լեռնային Ղարաբաղի կորստի համար և հայ ժողովրդին պատուհասած ողբերգության մեղքը գցել Հայաստանի նախորդ իշխանությունների վրա:
Ալեքսանդր Գրիգորևիչի հայտարարության և վարքագծի մեջ շատ տարօրինակ բաներ կան: Փաշինյանական արտահաստիքային պրոպագանդիստի ամպլուան, որով լիքն է Հայաստանի պրոիշխանական մեդիատարածքը, դժվարությամբ է կապվում իր՝ երկրի նախագահի ստատուսի հետ:
Ուրեմն ինչո՞ւ է Լուկաշենկոն որոշել իջնել մի մակարդակի, որը համատեղելի չէ իր՝ այդքան բարձր դիրքի հետ:
Համարձակվում եմ ենթադրել, որ պատասխանը բավականին պարզ է: Փաստերի և իրականության անտեսումն ու ոտնատակ տալը, Փաշինյանի փոքր, բայց գրգռված էգոն սպասարկելու փորձը կապված են անառակ որդուն ատլանտյան անհուն տարածքներից դեպի հայրենի եվրասիական տուն վերադարձնելու մղման հետ:
Այն, որ Նիկոլ Փաշինյանը շատ տարվեց աշխարհաքաղաքական լուցկիներով, վտանգավոր իրականություն է: Բայց որքանո՞վ են արդարացված Սերժի հաշվին Փաշինյանին եվրասիական տիրույթ վերադարձնելու՝ պարոն Լուկաշենկոյի գործադրած ջանքերի ձևն ու բովանդակությունը:
Սա բոլոր տեսանկյուններից կասկածելի այս խաղը խաղալու՝ եվրասիական շրջանակների ամենևին էլ առաջին փորձը չէ: Նման սխեմաներ վերջին տարիներին ապարդյուն կերպով էլի են փորձել խաղարկել: Որքա՞ն կարելի է կրկնել նույն սխալը ու խաղեր տալ Փաշինյանի հետ մի եղանակով, որն առաջին հերթին ռեպուտացիոն կորուստներ է բերում իր՝ Բելառուսի նախագահի համար:
Նախ և առաջ Батька-ին չի սազում վատ արտահայտվել իր՝ թեկուզև նախկին գործընկերոջ հասցեին` նրա բացակայությամբ:
Երկրորդ, Ալեքսանդր Գրիգորևիչի կողմից հիշատակված Սերժ Ազատովիչի հետ 5 միլիարդի մասին ունեցած սկանդալային խոսակցության ժամանակ ՀՀ երրորդ նախագահն այնպիսի փաստարկներ բերեց Ղարաբաղյան հարցում «առքուվաճառքի» անթույլատրելիության վերաբերյալ, որ անգամ Սերժ Սարգսյանի բելառուս գործընկերոջ պերճախոսությունը չօգնեց իրեն:
Երրորդ, հիշում եմ, որ իր մամլո ասուլիսներից մեկի ժամանակ պարոն Լուկաշենկոն Փաշինյանին ուղիղ մեղադրեց այն բանում, որ «վերջինս լեզուն մտցրել է մի տեղ»: Ու հիմա Հայաստանի վարչապետի լեզուն ֆիզիոլոգիական համապատասխան դիրքի վերադարձնելու հարցում օգնության նրա փորձը ստեղծում է անհետևողականության և կոնյունկտուրայի շրջանակներում գործելու տպավորություն:
Հիշում եմ, թե ինչպես իմ՝ Բելառուս այցի ընթացքում ես չկարողացա Խատինի հուշահամալիրի մոտ զսպել արցունքներս. ինչպես էի հպարտանում մարշալ Բաղրամյանի բաճկոնով, որը տեսել էի Հայրենական Մեծ պատերազմի՝ Մինսկի թանգարանում, անձնական ինչպիսի ջանքեր եմ գործադրել, որ Բելառուսին ընդգրկեին Բոլոնյան գործընթացի մեջ 2015թ. Երևանում տեղի ունեցած նախարարական գագաթնաժողովի ժամանակ:
Ես չափազանց շատ եմ սիրում Բելառուսը, որ անգամ տեսականորեն նախագահ Լուկաշենկոյին առաջարկեմ Հայրենիքի վաճառքի նմանօրինակ սխեմա, օրինակ, Արևմտյան Բելառուսը Լեհաստանին վաճառելու տեսքով: Կասկած չկա, որ լեհերը Գոմելի համար շատ լավ գին կվճարեին:
Բայց մենք, ինչպես և դուք, Հայրենիքն առուծախի առարկա չենք դարձրել ու չենք դարձնում, շատ հարգելի պարոն նախագահ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-09-21 11:51
Новый учебник по истории Армении для 8-го класса общеобразовательных школ является просто-напросто браком как в техническом плане, так и по научному содержанию. Об этом в беседе со Sputnik Армения сказал историк, бывший директор музея-института Геноцида армян Айк Демоян.
-
2024-09-21 11:25
Президент Беларуси Александр Лукашенко поздравил президента Армении Ваагна Хачатуряна с Днем независимости Армении.
-
2024-09-21 11:23
Мы находимся в тяжелых условиях, когда нет нашего Арцаха, на данный момент мы лишены Арцаха, у нас есть тысячи вынужденных переселенцев, границы Армении уязвимы, находятся под постоянными угрозами. Об этом сегодня, 21 сентября, в День независимости Республики Армения в пантеоне "Ераблур" в беседе с журналистами заявил Баграт Србазан.
-
2024-09-21 11:21
Второй президент Армении Роберт Кочарян поздравил Армению с Днем независимости.