Դավիթ ԱՆԱՆՅԱՆ․ ԱՎԵՐԻՉ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴՅՈՒՆՔ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ
ՀՀ նախկին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քաղաքագիտական աշխատություններում ներկայացվող տեսություններում քաղաքական էլիտան բնութագրվում է որպես քաղաքական-կառավարչական գործընթացների ձևավորող, կրող, արարող։
Կառավարում իրականացնելիս, էլիտան որոշակի գաղափարախոսության հիմքի վրա մոդելավորում է իր քաղաքական վարքաբանությունը, որը ներառում է գործունեության երկու տիպեր․ արարիչ քաղաքական գործունեություն, և ավերիչ քաղաքական անգործունեություն, վերջինս շատ դեպքերում կարող է նաև քաղաքական գործունեության խաբկանքի տպավորություն ստեղծել։
Առաջին տիպը ենթադրում է վառ անհատականություններ, որոնք նվիրված են (հավատարիմ են) իրենց ներկայացրած քաղաքական արժեքներին, գաղափարներին և նրանք իրականացման համար ծավալում են քաղաքական ակտիվ և արարիչ գործունեություն։
Ավերիչ քաղաքական անգործունեությունն արդյունք է հասարակության զարգացման ցածր մակարդակի, որի պայմաններում քաղաքական էլիտան (առաջնորդը) քաղաքացու արժույթային պատկերացումները մարգինալացնում է։ Այս պայմաններում քաղաքական վարքագծի մոդելավորման գործընթացում էլիտան հենվում է անհատի՝ իրականությունից օտարվածության, ավանդական արժեքների մերժման և նոր արժեքների պարտադրման վրա։
Եթե շատ մեծ ցանկության պարագայում, մի կերպ համարենք, որ մենք, այնուամենայնիվ, ունենք քաղաքական էլիտա, նույնիսկ կռահել պետք չէ, թե որ տիպի էլիտայի մասին է խոսքը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-18 13:01
Интервью с юристом с Сирануш Саакян, представляющей в ЕСПЧ интересы удерживаемых в Азербайджане армянских военнопленных.
-
2025-03-18 12:57
Центробанк Армении оставил ключевую ставку на уровне 6,75%. Решение об этом было принято на сегодняшнем заседании совета ЦБ.
-
2025-03-18 12:55
По инициативе фракции «Мать Армения» в Совете старейшин Еревана в повестку Совета старейшин столицы представлен проект, предлагающий новые пакеты билетов и тарифы за проезд в транспорте.
-
2025-03-18 12:54
Из 30 вырубленных в ереванском ботаническом саду деревьев порядка 20 были вырублены осенью 2024 года, а остальные – несколько лет назад. Такое заявление распространила дирекция Ереванского ботанического сада в ответ на публикации в соцсетях.