Լուիս ՄՈՐԵՆՈ ՕԿԱՄՊՈ․ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԳԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻ ՄԱՍ Է
Լեռնային Ղարաբաղում դարեր շարունակ ապրած հայերի դեմ էթնիկ զտումները ցեղասպանություն են, իսկ տեղահանությունը՝ մարդկության դեմ ուղղված հանցագործություն։ Իր զեկույցում ընդգծել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։
Նա հիշեցրել է` 2023 թվականի դեկտեմբերին լրանում է Ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունման 75-ամյակը։ Կոնվենցիայի ընդունումը վկայում է ցեղասպանության իրագործումը ժխտելու հարցում մասնակից պետությունների հետևողական դիրքորոշման մասին: Սակայն աշխարհն ականատես է դարձել այլ իրավիճակի, երբ հետևողականորեն անտեսվել է Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իրագործվող ցեղասպանության մասին տեղեկատվությունը։
«Ինչ վերաբերում է Ցեղասպանության համար պատժելու պարտավորությանը, ապա մասնակից պետությունները, ինչպիսիք են Ֆրանսիան կամ Մեծ Բրիտանիան, կարող են նպաստել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակի փոխանցմանը Միջազգային քրեական դատարան»,- նշված է Օկամպոյի զեկույցում։
Ըստ նրա՝ ցեղասպանության կանխարգելման ամենահրատապ կողմն է վերջ տալ Լեռնային Ղարաբաղի երեք նախկին նախագահներին և հինգ այլ հասարակական առաջնորդներին մարմնական և հոգեկան լուրջ վնասներ պատճառելու ռիսկին։
«Նրանց գերությունը ցեղասպանության մի մասն է և ուղերձ է հայերին՝ եթե վերադառնաք Լեռնային Ղարաբաղ, ձեզ սովամահ կանեն, կազատազրկեն կամ կսպանեն»,- շեշտել է Օկամպոն։
Նրա զեկույցին կից հրապարակվել է նաև Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի մասին տեսանյութը, որտեղ ներկայացվում է նրա կյանքի պատմությունը, ինչպես է հայրը զոհվել Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, նա էլ պայթյունի հետևանքով կորցրել է տեսողությունը։
Օկամպոն հավելել է՝ 2024 թվականի փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել նախագահ Ալիևի գործողությունները՝ կապված 2021 թվականի մայիսի 10-ից Հայաստանում կատարված հանցագործությունների հետ։
Նշենք, որ Հռոմի ստատուտի վավերացման արդյունքում փետրվարի 1-ից Հայաստանը կդառնա Միջազգային քրեական դատարանի անդամ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.