Նորատուսցիների կողքին կանգնած եմ. ՔՊ-ական պատգամավորը բողոքի ակցիայի վայրում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գեղարքունիքի մարզից ընտրված ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանն այցելել է Նորատուս համայնք, որտեղ բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք բողոքում են ձկնորսության արգելքի դեմ:
«Ժողովրդիս կողքին կանգնած եմ, իրենց հարցերով զբաղվում, են: Ինչ կա իրավական տեսանկյունից, իրավաբանները կանեն, մենք էլ որպես ժողովրդի ընտրյալ կանենք այն, ինչ պահանջ կամ խնդրանք կա: մենք էլ մեր մասով կխնդրենք:
Բերման ենթարկվածների մասով քննարկումներ են գնում բարձրաստիճան իրավապահների հետ, մնացած հարցերի պատասխանները ընթացքը ցույց կտա։ Հիմա այս պրոցեսի մեջ եմ, թողեք ժողովրդի հետ հասկանանք՝ ինչ է կատարվում»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե քաղաքացիները նշում են, որ հացի խնդիր ունեն, պատգամավորը պատասխանեց, որ լուծման մասին քննարկումներ են ընթանում։ «Ինչը օրինական պահանջ է՝ օրինական է, ինչը ժողովրդի ապրելու միջոցի պահանջ է՝ դա էլ պետք է հաշվի առնել։ Մնացած հարցերը ձկնորսներից յուրաքանչյուրի հետ է քննարկվելու, բոլոր հարթակներում՝ Ազգային պարկում, նախարարություն, կառավարություն...»,-ասաց նա։
«Մենք գտնելու ենք լուծում, ոչ մի հարց անլուծում չի մնալու: Մինչև այս պահը որոշակի լուծումների, փոխզիջումների գնացել ենք՝ սկսած քվոտաներից, ձկան օրինական արտահանումից: Այս պահին վերջնական արդյունք չկա, որ ասեմ»,-ասաց նա:
Իշխանական պատգամավորը նշեց, որ երեկ ձկնորսների ու պարեկների միջև տեղի ունեցած բախումից հետո ձերբակալված անձանց հետ հանդիպում չի ունեցել, դեռևս տեղյակ չէ մանրամասներից։
Նարեկ Գրիգորյանը նաև խոստովանեց, որ ժամանակին ինքը ևս ձկնորսությամբ է զբաղվել՝ հավելելով, որ նորտուսցի չկա, որը ձկնորսությամբ չզբաղվի։
Հիշեցնենք, որ ըստ ՔԿ-ի՝ Նորատուսի մոտ ձկնորսները դիմակներով լճի վրա ծեծել են պարեկներին, նրանց ուղղությամբ նետել են բենզինով շշեր և փայտեր։
ՔԿ-ի հաղորդագրության համաձայն՝ Գեղարքունիքում ձկնորսների խուլիգանության, պաշտոնյաների պարտականություններին բռնության կիրառմամբ միջամտելու համար ձերբակալվել է 26 անձ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 13:14
Правительство Армении приняло решение отложить обязательный отпуск психотропных препаратов по электронным рецептам до 1 сентября. Соответствующее постановление было утверждено на заседании кабмина в четверг.
-
2025-06-26 13:12
Премьер Армении Никол Пашинян предложил наградить служащих правоохранительных ведомств (СНБ, прокуратуры, Следственного комитета, полиции), которые помогли предотвратить государственный переворот. Об этом премьер заявил на заседании правительства в четверг.
-
2025-06-26 13:09
Власти Азербайджана провели показательное военное шествие в оккупированной столице Нагорного Карабаха – Степанакерте.
-
2025-06-26 13:07
Проект огосударствления "Электрических сетей Армении" уже готов, вопрос будет рассмотрен на внеочередном заседании парламента уже 1 июля. Об этом премьер Армении Никол Пашинян заявил на заседании правительства.