Последние новости

Թեհրանի հայոց թեմը 17 տոննա օգնություն է ուղարկել արցախահայության համար

Հայաստան է հասել Թեհրանի հայոց թեմի կողմից արցախահայությանն ուղղված օգնության առաջին խմբաքանակը։ Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ–ն։

Նշվում է, որ 17 տոննա բեռը պարունակում է հիգիենայի պարագաներ, սնունդ և կաթսաներ։ Օգնության երկրորդ խմբաքանակը (վառարաններ ու հիգիենայի պարագաներ) գտնվում է մաքսատանը, թղթաբանության փուլում է։

Հայաստան հասած օգնությունը պատրաստվում են արցախցի ընտանիքներին տրամադրել մինչև Ամանոր։

Օգնության երրորդը խմբաքանակում միայն վառարաններ են լինելու։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ