ԵԱՏՄ տարածքում եվրասիական զբոսաշրջային երթուղիներ կստեղծեն
ԵԱՏՄ տարածքում եվրասիական զբոսաշրջային երթուղիներ կհայտնվեն, հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը:
Հանձնաժողովի փորձագետների պատրաստած զեկույցում նշվում է, որ զբոսաշրջային երթուղիների աշխարհագրության հանրահռչակումն ու ընդլայնումը, այդ թվում՝ ԵԱՏՄ դիտորդ պետությունների զբոսաշրջային ռեսուրսներ (բնական, պատմական, սոցիալ-մշակութային և այլ օբյեկտներ) այցելությամբ, կծառայի երրորդ երկրներից զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը:
«Դա հիմք կհանդիսանա ոլորտի դինամիկ զարգացման համար, լրացուցիչ խթան կհաղորդի զբոսաշրջության հետ կապված տնտեսության ճյուղերին, ներառյալ հյուրանոցները, տրանսպորտը, գյուղատնտեսությունը, բժշկությունը, ներդրումները զբոսաշրջության ոլորտում»,-նշվում է զեկույցում:
Միևնույն ժամանակ, Եվրասիական ինտեգրման ներուժը ոլորտում ճգնաժամային երևույթների հաղթահարման գործոն կդառնա։
Զեկույցում նշված երթուղիները զբոսաշրջային հետաքրքրության առաջնային օբյեկտներ են և կարող են առանցքային կետեր խաղալ երթուղիների քարտեզներ նախագծելու ժամանակ: Հետագայում զեկույցի դրույթները հաշվի կառնվեն ԵԱՏՄ շրջանակներում Զբոսաշրջության զարգացման հայեցակարգի նախագիծը մշակելիս։
2020 թվականի դեկտեմբերին ԵԱՏՄ պետությունների ղեկավարները հաստատել են մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների մասին փաստաթուղթը (Ռազմավարություն—2025): Այն արտացոլում է զբոսաշրջության՝ որպես տնտեսական համագործակցության կարևոր ուղղություններից մեկի զարգացման հարցերը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».