Արցախի ՄԻՊ-ը՝ արցախցիների շահերը պաշտպանելու նպատակով աշխատանքները վերաակտիվացնելու մասին
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն Armenia Today-ին մեկնաբանել է սեպտեմբերյան վերջին ագրեսիայի ժամանակ արցախցիների իրավունքների ոտնահարման և Արցախից հայ բնակչության բռնագաղթի մասին տեղեկատվության հավաքագրման և համակարգման հարցը, որը պետք է ուղարկվի միջազգային ատյաններին։ Ստեփանյանը մանրամասնել է, որ սեպտեմբերի 19-ի, 20-ի, նաև գաղթի ընթացքում արձանագրված ֆոտո-վիդեո փաստերը և մարդկանց վերապրումները դեռ զեկույց չեն դարձել։
«Անկեղծորեն՝ մարդկային առումով պետք է ասեմ, որ ինձ մոտ մինչև այժմ պահպանվում է հիասթափությունը միջազգային բոլոր կառույցներից և ինչ-որ առումով ժամանակ էր պետք՝ նորից որոշակի հանձնառություն ստանձելու համար»,- նշել է նա։
Ստեփանյանը մատնանշել է ռեսուրսների սղության պատճառով այս պահին Արցախի ՄԻՊ գրասենյակի ակտիվ աշխատանքի բացակայությունը։ Միաժամանակ, նա խոստովանել է, որ մոտ ապագայում կարող են վերսկսվել արցախցիների իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքները Հայաստանում և արտերկրում։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ ՄԻՊ գրասենյակի կողմից հավաքագրված տվյալները տարբեր իրավապաշտպան կազմակերպությունները կարող են բարձրաձայնել։ Նա նշել է, որ սեպտեմբերի 19-ի պատերազմում քաղաքացիական զոհերի թիվը 23 է, իսկ զինվորական զոհերի թիվը 200-ից ավելի է։
Գեղամ Ստեփանյանը հույս է հայտնել, որ 2024թ․ հունվարից հետո Արցախի պետական մարմինները չեն լուծարվելու։ Նրա խոսքով՝ շատ բան նաև արցախցիների նախաձեռնողականությունից է կախված, թե ինչքանով կկարողանան էֆեկտիվ պաշտպանել իրենց իրավունքները։
Արցախի ՄԻՊ-ը նշում է, որ ՀՀ պետական մարմինների հետ շփում չունի։ «Այն կապը, որ ունեցել եմ Արցախում որպես Արցախի ՄԻՊ, հիմա չկա, հարց բարձրացնելու իմ հիմնական խողովակը հայաստանյան գործընկերս է։ Համակարգային հարցերը բարձրաձայնում եմ ՀՀ իմ գործընկերոջ մոտ՝ խնդրելով, որ ՀՀ համապատասխան պատկան մարմինների առաջ այդ ուղղությամբ լուծումներ առաջարկի»,- ընդգծել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 13:51
Кафедральный собор Святого Григория Просветителя призвал граждан отправиться в Первопрестольный Святой Эчмиадзин.
-
2025-06-27 13:48
Полиция обыскивает автомобили, направляющиеся в Первопрестольный Эчмиадзин. Об этом сообщает телеграм-канал «Национальный фронт».
-
2025-06-27 13:46
Вчера мне казалось, что власти собираются отправить свои банды, но полагаю, что наше присутствие сыграло сдерживающую роль, и они понимали, что их попытка захватить Собор бандами не увенчается успехом, поэтому сегодня вы видите, что здесь сосредоточены сотни, если не больше тысячи полицейских. Об этом сегодня, 27 июня, в интервью Новости Армении - NEWS.am перед Патриархатом сказал соучредитель национально-гражданского объединения «Айакве» Аветик Чалабян.
-
2025-06-27 13:45
Несколько сотрудников СНБ Армении проникли в резиденцию Католикоса Всех армян через окно сторожевого поста.