Արտակ Բեգլարյան․ Պետք է չեղարկել Արցախը լուծարելու հրամանագիրը
Ամեն ինչ շատ հստակ է, քննարկման կարիք էլ չկա, ուղղակի պետք է չեղարկել Արցախի Հանրապետությունը լուծարելու վերաբերյալ հրամանագիրը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Ես չգիտեմ՝ ինչու է այս թեման այսքան ծանրանում: Ուղղակի չեղարկելու մեխանիզմների հարցն է, թե որն է ավելի նախընտրելի. Կամ նախագահի նոր հրամանագրով, կամ Գերագույն դատարանի միջոցով: Իհարկե, նախագահի նոր հրամանագրով պետք է լինի, որը շատ արագ է, առանց երկարացնելու, առանց երկար ընթացակարգերի, առանց ուրիշ դերակատարներից կախված լինելու և այլն:
Նախընտրելի է, որ դա լինի մինչև հունվարի 1-ը, բայց դա իրավական առումով որևէ նշանակություն չունի, դրա նշանակությունը տեղեկատվական, քաղաքական է, որովհետև միևնույն է, սեպտեմբերի 28-ի հրամանագիրը որևէ իրավական հետևանք չի առաջացնում, որովհետև այն հակասահմանադրական է, նախագահը հանրապետությունը լուծարելու լիազորություն չունի: Երկրորդը, բռնության սպառնալիքի ներքո է դա ստորագրվել, որի մասին փաստել են և նախագահը, և ԱԺ-ն»,-ասաց նա:
Բեգլարյանի խոսքով, իրավական խնդիր այստեղ չկա, բայց ընկալման և քաղաքական ուղերձի խնդիր կա, հատկապես միջազգային հանրությանը. «Պետք է ցույց տալ քաղաքական կամք և հստակ այդ ուղերձը տալ, որ մենք հունվարի 1-ից շարունակում ենք գործել: Նույնիսկ եթե չչեղարկվի, դրանից ոչինչ չի փոխվում, Արցախի պետական մարմինները շարունակում են գործել»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 12:26
Арестованный бизнесмен, владелец группы компаний "Ташир" Самвел Карапетян обвинил власти Армении в том, что они превратили страну в эпицентр геополитического противостояния. Об этом говорится в его новом заявлении, переданном через адвокатов.
-
2025-06-27 12:25
Предстоятель Ширакской епархии ААЦ Микаэл Аджапахян собирается отправиться вместе с силовиками. Об этом он заявил в Первопрестольном Эчмиадзине.
-
2025-06-27 12:22
«Все духовенство Армении готово к аресту. Мы все в Первопрестольном», - об этом написал на своей странице в Facebook отец Асогик Карапетян, директор Архивов и музеев Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-06-27 12:21
Я думаю, что только турки хотели задержать меня, если им придется задержать меня здесь, то они тоже турки. Об этом сегодня, 27 июня, в беседе с журналистами в Первопрестольном Эчмиадзине заявил бывший настоятель монастырского комплекса Дадиванк отец Ованнес Ованнисян.