Սեմյոն ԲԱՂԴԱՍԱՐՈՎ․ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԿԱՑԱՆ, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ԴԱՇՆԱԿԻՑ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Յուրաքանչյուր երկիր մյուսին օգտագործում է իր շահերի համար, և Ռուսաստանում վերջապես հասկացան, որ Թուրքիան ընդամենը իրավիճակային դաշնակից է։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը՝ մեկնաբանելով գալիք տարում ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարները։
«Յուրաքանչյուր երկիր օգտագործում է մեկ այլ երկիր իր շահերի համար։ Ռուսաստանը վերջապես հասկացավ, որ Թուրքիան նույնքան իրավիճակային դաշնակից է, որքան որոշ երկրներ, և դա բարձրաձայն ասվում է։ Թուրքիան շատ լավ հասկանում է Ռուսաստանին: Եվ այստեղ ամեն մեկն իր օգուտը կփնտրի։
Բայց Ռուսաստանին պետք է «Թուրքական հոսքը», նրան շուկա է պետք։ Այնպես որ, յուրաքանչյուրն առաջնորդվելու է իր շահերով, և այդ հարաբերություններն այնպիսին են լինելու, որ ցանկացած պահի կարելի է թուրքական կողմից սպասել անակնկալների՝ «հերթական դանակը մեջքին»։ Էրդողանը այդպիսին է: Նա շատ ցինիկ է, նախատում և հայհոյում է Իսրայելին, բայց առևտուրը չի կրճատում նրա հետ»,- ասել է Բաղդասարովը։
Խոսելով Ռուսաստան-Իրան հարաբերությունների մասին՝ փորձագետն ընդգծել է, որ Իրանը շահագրգռված է Ռուսաստանում, իսկ Ռուսաստանի Դաշնությունը՝ Իրանում։
«Իրանը հսկայական շուկա է, և ինչո՞ւ ավելի համարձակ չգնալ այս շուկա: Կարծում եմ՝ մոտ ապագայում այդ հետաքրքրությունը կշարունակվի»,- եզրափակել է Բաղդասարովը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.