Չալաբյան․ «Հայաքվեի» 2-րդ փուլի հետ կապված կա մի առանցքային խոչընդոտ
«Հայաքվեի» երկրորդ փուլի հետ կապված գոյություն ունի մի առանցքային խոչընդոտ՝ «Հանրաքվեի» մասին օրենքի առերևույթ հակասահմանադրական բնույթը: Այս մասին, այսօր՝դեկտեմբերի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նա նշեց, որ ՀՀ Սահմանադրության 204-րդ հոդվածն է կարգավորում քաղաքացիական նախաձեռնությամբ հանրաքվե հրավիրելու հնարավորությունը. «Այն նախատեսում է, որ եթե կոնկրետ խնդրի շուրջ 300 հազար քաղաքացիների հավաքում են ստորագրություններ, նրանք իրավունք ունեն դիմել ԿԸՀ հանրաքվե հրավիրելու պահանջով։ Այդ դեպքում, ԿԸՀ-ն վավերացնելով այդ ստորագրությունների ճշմարտացիությունը, օրենքի ուժով պետք է հրավիրի հանրաքվե։
«Հանրավքեի» մասին օրենքը, որն ուժի մեջ է մտել 2018-ի մարտի 23-ին, մեր տեսանկյունից բազմաթիվ ապօրինի և հակասահմանադրական խոչընդոտներ է ստեղծել այդ իրավունքի իրացման համար: Նա պարտադրում է, որ ստորագրահավաքը տեղի ունենա ՏԻՄ տարածքում, աշխատանքային օրերին, աշխատանքային ժամերին, ՏԻՄ աշխատակցի անմիջական մասնակցությամբ։
Մենք առաջին փուլով անցել ենք ու տեսել, որ այդ բոլոր սահմանափակումները տասը անգամ սահմանափակում են մեր հնարավորությունը գործընթացի մեջ քաղաքացիներին ներգրավելու համար։
Եկել ենք այն եզրակացության, որ սկզբում պետք է վիճարկենք այս օրենքի սահմանադրականությունը։ Պատրաստվում ենք, որ կամ մեր փաստարկների հիման վրա օրենքը փոխվի Ազգային ժողովում, կամ եթե դա տեղի չունենա, դրա հավականությունը մեծ է, քանի որ այս ԱԺ-ն որևէ խելամիտ փաստարկի ունկնդիր չի լինում, դիմելու ենք Սահմանադրական դատարան, որ փոխենք օրենքը։ Այսինքն, երկրորդ փուլի գնալուց առաջ միջանկյալ խնդիր է առաջանում, որպեսզի կարողանանք երկրորդ փուլի հաջողության շանսերը բարձրացնել»,- ասաց Ավետիք Չալաբյանը։
Հիշեցնենք, որ «Հայաքվե»-ն քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնություն է, որն առաջարկում է քրեականցնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն: Նախագծում կա ևս մեկ կետ՝ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների քրեականացում:
«Հայաքվե» նախաձեռնությանը հաջողվել էր հավաքել 50 հազարից ավելի ստորագրություն, սակայն դեկտեմբերի 4-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել այդ օրենքի նախագծին, իսկ դեկտեմբերի 5-ին ԱԺ ՔՊ խմբակցությունը դեմ է քվեարկել օրենքի նախագիծն ԱԺ լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելուն։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 19:50
Выпускники военных вузов Армении смогут приобрести дом в любой точке страны по средней цене 3-комнатной квартиры в Ереване. Об этом заявил в парламенте депутат парламента от фракции "Гражданский договор" Армен Хачатрян, представляя проект изменений в закон "О воинской службе и статусе военнослужащего".
-
2025-07-01 19:46
ЗАО "Вива Армения" планирует приобрести 100% акций интернет-провайдера GNC Alfa. Ранее компания выступала под брендом "Ростелеком Армения", затем - OVIO.
-
2025-07-01 19:44
Российская журналист и блогер Ксения Собчак записала видеообращение, в котором выразила поддержку арестованному бизнесмену Самвелу Карапетяну. Собчак назвала бизнесмена крупнейшим инвестором, бизнесменом, меценатом. А также настоящим, истинным патриотом Армении.
-
2025-07-01 19:42
Фракция «Мать Армения» Совета старейшин Гюмри бойкотировала внеочередное заседание, выразив поддержку арестованному архиепископу Микаэлу Аджапаяну и другим.