Գագիկ ՂԱՄԲԱՐՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՁԳՏՈՒՄ Է ԱՌԱՆՑ ՄԵԿ ԿՐԱԿՈՑԻ ՎԵՐՑՆԵԼ ՍՅՈՒՆԻՔԸ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՆ ՈՒ ՎԱՅՈՑ ՁՈՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արևմուտքը դաժանաբար խաբել է Փաշինյանին՝ ստիպելով ստորագրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող փաստաթուղթ՝ խոստանալով, որ Ադրբեջանը կճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչը, սակայն, տեղի չի ունեցել։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Ղամբարյանը։
Նրա խոսքով՝ դրանից հետո Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը լվացել է ձեռքերն ու մի կողմ քաշվել։
«Փաշինյանն Արցախն արծաթե սկուտեղի վրա նվիրեց Ադրբեջանին, և Բաքուն այժմ հայտարարում է, որ խաղաղության պայմանագիր կարելի է ստորագրել առանց սահմանների սահմանագծման և սահմանազատման։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը դուրս չի բերի իր զորքերը Հայաստանի օկուպացված տարածքներից։
Միաժամանակ, Բաքուն պահանջում է, որ Հայաստանը դուրս բերի իր զորքերը, այսպես կոչված, անկլավներից։ Այսպիսով, Ադրբեջանը փորձում է իր վերահսկողության տակ վերցնել Հայաստանից Իրան տանող ճանապարհը և մեկ ճանապարհ դեպի Վրաստան՝ Հայաստանին ոչինչ չզիջելով»,- նշել է Ղամբարյանը։
Փորձագետը հիշեցրել է, որ Ալիևը Սանկտ Պետերբուրգ կատարած այցից առաջ ասել էր, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը չի նշանակում հարաբերությունների կարգավորում։
«Բաքուն ձգտում է նաև Հայաստանը բնակեցնել, այսպես կոչված, ադրբեջանցի փախստականներով՝ 130-140 հազար հոգու չափով` Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի ժողովրդագրական պատկերը փոխելու նպատակով, որպեսզի հետագայում առանց մեկ կրակոցի գրավի այդ շրջանները։ »,- ընդգծեց նա։
Նրա գնահատմամբ՝ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը լավագույն դեպքում կհանգեցնի Հայաստանի Երրորդ Հանրապետության փլուզմանը լավագույն դեպքում 10, իսկ վատագույն դեպքում՝ 5 տարվա ընթացքում։
«Ադրբեջանն ու Թուրքիան երբեք թույլ չեն տա, որ Հայաստանը զարգանա»,- նշել է Ղամբարյանը։
Նրա խոսքով՝ պարտված առաջնորդը չի կարող խաղաղություն բերել և չի կարող հավասար պայմաններով բանակցել իր գործընկերների հետ։
«Հայ հասարակությունը «վայելում» է Նիկոլ Փաշինյանի ընտրությունը, որին ընտրել է պատերազմում կրած պարտությունից հետո։ Հայաստանին պետք է դադար՝ ապաքինվելու համար, մինչդեռ նրան ստիպում են լիակատար հանձնում ստորագրել։ Առաջին հերթին Հայաստանում իշխանությունը պետք է փոխվի, իսկ նոր ղեկավարությունը պետք է շատ ակտիվ բանակցությունների մեջ մտնի Ռուսաստանի ու Իրանի հետ»,- եզրափակեց քաղաքագետը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.