ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԵՐ՝ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻՍ ՆՈՐ ՏԱՐԻՆ
Այս անիծյալ տարին ոչ մի կերպ չի ցանկանում ավարտվել։ Եվ չի ավարտվի, որովհետև ժամանակը Արցախում կանգ առավ 2023 թվականի սեպտեմբերի 9-ին, երբ ահաբեկիչ-պետություն Ադրբեջանը այս աշխարհի հզորների ծափահարությունների տակ հարձակվեց «հայ տեռորիստների» վրա, որոնք հազարամյակներ շարունակ ապրել են Լեռնային և Հարթավայրային Ղարաբաղում։ Թող թուրքական տանդեմի հերթական ռազմական հանցագործության ուղղակի և անուղղակի բոլոր մեղավորների համար վրա հասնի ճիշտ այնպիսի Նոր տարի, ինչպիսին ստիպված են լինելու դիմավորել արցախցի փախստականները Հայաստանում և նրանից հեռու։ Բայց միայն նզովելով ժամանակը տեղից չես շարժի։ Պետք է փորձել վերադառնալ այն ժամանակներին, երբ մենք հավատացինք մեր ուժերին 1988 թվականի փետրվարին, այն Վիշապի տարում։
…35 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՄԵՆՔ ԲՈԼՈՐՈՎԻՆ ՈՒՐԻՇ ՄԱՐԴԻԿ ԷԻՆՔ։ Չնայած դույլերով ցեխին, որ 70 տարի շարունակ հզոր երկրի վրա էին նետում արևմտյան գաղափարախոսները, շարունակելով ԽՍՀՄ փլուզումից հետո էլ առաջ տանել իրենց գիծը, խորհրդային հասարակությունը սոցիալիզմի շինարարության ժամանակաշրջանում ձեռք բերեց հատկանիշներ, որոնցով կտրուկ տարբերվում էր արևմտյան գաղափարախոսներից։ Երկաթե վարագույրի երկու կողմերում իշխում էին բոլորովին տարբեր արժեքներ, իսկ տարիների հետ այդ տարբերությունն ավելի ու ավելի զգալի էր դառնում։ Եթե սոցիալիզմը, երբեմն ծայրահեղության մեջ ընկնելով, կարևորում էր «Մենք»-ը, ապա կապիտալիզմը յուրաքանչյուրի մեջ փառաբանում, շեշտադրում էր «Ես»-ը, և դա անդրադառնում էր կյանքի բոլոր ոլորտների վրա։
Բնավ չիդեալականացնելով ԽՍՀՄ-ի նվաճումները (չէ՞ որ եղել են բացթողումներ, սխալներ, դաժան բռնաճնշումներ), հիշեցնեմ միայն, որ ֆաշիզմի ջախջախման գործում առավելագույն ավանդ են ունեցել հենց սովետական մարդիկ, համախմբվելով փորձությունների շրջանում։ Եվ նույնպիսի միահամուռություն էլ դրսևորվեց մեզանում 1988 թվականի փետրվարին, երբ Ղարաբաղի հայերը որոշեցին միավորվել մայր Հայաստանի հետ։ Այդ ո՞ր մարդկային, բարոյական կրոնական կանոններով երեխան պետք է բաժանված լինի մորից։ Մանավանդ որ նրանց բաժանել էին շատ սերունդներ առաջ, համաշխարհային հեղափոխության դրոշի ներքո բոլոր ժողովուրդներին միավորելու մեծադղորդ արշավի ժամանակ։
Ժողովուրդները, ազգությունները և ազգային խմբերը տարբեր կերպ ընկալեցին 1917 թվականի հեղափոխությունը։ Հայերը սովորության համաձայն հավատացին ամեն նորին։ Իսկ մյուսներից ոմանք ծանրութեթև էին անում, թե ինչ օգուտ կարելի էր քաղել յուրայինների համար։ 1917 թվականին Նախիջևանում ապրում էր 53,9 հազար հայ (բնակչության 40%-ը), իսկ 1979 թվականին՝ մոտ 1000 (1,4%)։ Ոչ մի կերպ «չէր ցանկանում» աճել Ղարաբաղի հայ բնակչությունը։ Համեմատության համար ասենք, որ Հայկական ԽՍՀ-ում ապրող ադրբեջանցիների թիվն, ընդհակառակը, ավելացել էր բազմապատիկ։ Իսկ Մոսկվան շարունակում էր շեփորել պրոլետարական ինտերնացիոնալիզմի մասին։
Այսօր իրենց լավագույն ավանդույթների համաձայն ադրբեջանցիները ռազմական ուժի կիրառմամբ վտարեցին հայերին Լեռնային Ղարաբաղից (Հարթավայրայինը նրանք վերջնականապես հայաթափել են 80-ականների վերջին)։ Սակայն Ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունման 75-ամյակին աշխարհի հզորներից ոչ մեկը չի ցանկանում անվանել իրերն իրենց անուններով։ Ինչո՞ւ։ Ներեցեք հռետորական հարցիս համար։
…ՎԱՂԵՄԻ ԸՆԿԵՐՍ ԻՆՁ ՀՐԱՎԻՐԵՑ ԱՅՑԵԼԵԼՈՒ ԱՐՑԱԽՑԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ, որը տեղավորվել է Կոտայքի մարզի գյուղերից մեկում (ամսական 150 հազար դրամով)։ Վանդակաչափ ննջարաններով տնակում ապրում են Ռազմիկ պապը, նրա կրտսեր դուստր Ռուզանը և երկվորյակ որդիները, որոնք երեսունն անց են։ Նրանց հայրն անհետ կորել է ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ։ Զրուցելիս համոզվեցի, որ ունենալով որոշակի գրական հակումներ, Ռազմիկը հեշտորեն կարող էր գրել իր կյանքի հուզիչ ոդիսականը։
Նա ծնվել է դեռևս 1930 թվականին։ 1949-ին հասցրել է լինել Ալթայի աքսորավայրում։ Վերադառնալուց հետո ապրել է Բաքվի արվարձանում, բանավանում։ Իսկ Գորբաչովի օրոք Բաքվի ցեղասպան գործողություններից հետո ընտանիքը հայտնվել է Ստեփանակերտում։ Հայրական տունը Ավետարանոց գյուղում էր, հայկական հնագույն բնակավայրներից մեկում։ Այստեղ է Վաչագան արքան 5-րդ դարում կարդացել Աստվածաշունչը, այդ պատճառով էլ գյուղն անվանել են Ավետարանոց։ Ադրբեջանցիները գյուղը բռնազավթեցին 2020-ի աշնանը։ Գերեզմանոցը ավերեցին։ Իսկ Ստեփանակերտի հերթը հասավ այս սեպտեմբերին։ Ռազմիկի ընտանիքը, թողնելով երկու բնակարաններ, մարդկանցով լեփ-լեցուն բեռնատարով հասավ Հայաստան։ Չմոռացան վերցնել սիրելի շանը՝ Չառլիին։ Ես բաց թողեցի պապի ճակատագրի այլ ողբերգական դրվագները։ Սեղանի շուրջ նա գրեթե չէր խոսում, հազում էր (թոքաբորբ ուներ)։ Միայն ասաց. «Մի՞թե ամեն ինչում միայն մենք, ղարաբաղցիներս ենք մեղավոր»։
Այս հարցի պատասխանը գերազանց հայտնի է բոլոր նրանց, ովքեր մեղավոր են Արցախի հայերի հետ կատարված ամենի համար։ Ոմանք լռում են, մյուսները՝ խուսավարում։ Սա արտաքինների մասին է։ Ներքինների հարցում ևս վաղուց ամեն ինչ պարզ է։ Նրանց համար, ովքեր հետևել են Ղարաբաղյան շարժման պատմությանը, վտանգն ակներև էր այն պահից ի վեր, երբ իշխանության եկավ առաջին նախագահի աճեցրած անգլուխ, անդիպլոմ, լկտի պոպուլիստն ու արկածախնդիրը, որը ճարպկորեն օգտագործում էր քաղաքացիների (հիմնականում երիտասարդության) բողոքի տրամադրությունները, որոնք դժգոհ էին սոցիալական կարկանդակի բաժանման ժամանակ անխուսափելի վայրիվերումներից, երբ անցում կատարվեց պետականից մասնավոր սեփականության։
Վճռորոշ դեր խաղաց նաև Հայաստանի բնակչության հոգնածությունը (հասարակություն մենք գործնականում չունենք), որը տանջվել էր տասնամյակներով չդադարող կատակլիզմներից և համաշխարհային «հանրության» անտարբերությունից։ Իր ազդեցությունը գործեց նաև սովետական մարդկանց թվաքանակի բնական նվազումը, ինչի արդյունքում «մենք»-ը համապատասխանաբար փոխարկվեց եսամոլական «ես»-ի։ Եվ ահա Նապաստակի հեռացող տարում հասանք անօգնական նապաստակների վիճակի։
Ես նորից շեղվում եմ ավանդական նախամանորյա թեմատիկայից՝ իր հերթապահ շնորհավորանքներով։ Որովհետև մենք՝ հայերս միմյանց շնորհավորելու առիթ չունենք։ Պետք է թափ տանք մեզ և կողմնորոշվենք, թե ինչ ենք ուզում Վիշապի հերթական տարում։
1988 ԹՎԱԿԱՆԻՆ ԱԶԳԻ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՊՈՌԹԿՈՒՄԸ ՆԱԽՈՐՈՇԵՑ ՏԱՐԻՆԵՐ ՏԵՎԱԾ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ։ Այսօր մենք շատ բան ենք կորցրել։ Բայց ոչ ամեն ինչ։
Չի կարելի ամեն ինչ կորցնել նաև Արցախի հարցում, առաջին հերթին։ Արցախն ավելի լեգիտիմ պետական կազմավորում է, քան հարևան Ադրբեջանը։ Եվ նա պետք է պահպանի օրենսդրական մարմինը։ Մենք պարտավոր ենք բացատրել մեզ և ուրիշներին, որ առանց Արցախի Հայաստանը կվերջանա։ Պետք է գալիք տարվա առաջին իսկ օրերից կողմնորոշվենք. ուզո՞ւմ ենք արդյոք ապրել Հայաստանում և Արցախում։ Այո,թե՞ ոչ։ Պետք է հստակ և միանշանակ պատասխանենք. վիրավորվո՞ւմ ենք արդյոք, երբ որևէ մեկը մեզ թուրք է անվանում։ Եթե ոչ, ապա հանուն Ալլահի, գնացեք և թուրքական հպատակություն ընդունեք, չեղարկեք Կաթողիկոսի որոշումը Ցեղասպանության զոհերի սրբադասման մասին, ապամոնտաժեք գրողի ծոցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը։ Դուք ինչ է, չե՞ք տեսնում, թե հեռանկարում ինչ է նախապատրաստում հայերի համար «խաղաղության խաչմերուկը»։ Եվ արտագաղթի ինչպիսի ալիք է սպառնում Հայաստանին առանց Արցախի։
Իսկ եթե այնուամենայնիվ նեղանում եք թուրքից, ապա չնեղացողներին հանդուրժել շարունակելը մեծագույն խայտառակություն ու կործանում է բոլոր հայերի համար, ,որտեղ էլ որ ապրելու լինեն։ Նշանակում է, որ մենք որպես ազգ վերջացած ենք այս քառապատիկ անիծյալ, անցնող 2023 թվականին։
Ինձ հանդիմանում են անտեղի լավատեսության համար։ Մեղավոր եմ։ Հաշվի չեմ առել, որ մենք խաղում հասել ենք անվերջանալիորեն ձգվող լրացուցիչ ժամանակին, իսկ դատավորները չեն նկատում քաղաքական կանոնների ամենակոպիտ խախտումները խաղակազմը փոխող մրցակիցների կողմից։
Բայց Վիշապի գալիք տարին կարող է մեզ ընդհուպ մոտեցնել Սարդարապատին։ Նշանակում է՝ մենք պարտավո՛ր ենք հաղթել։
Շնորհավոր, վերջապես, մեր Նոր տարին…
Հ.Գ.- Իսկ աշխարհի հզորներին ցանկանում եմ հիշեցնել հայտնի հարցը. «Կայեն, ո՞ւր է քո եղբայր Աբելը»։ Պատասխանը նույնպես հայտնի է. «Չգիտեմ։ Մի՞թե ես եղբորս պահապանն եմ»։ Մեր պատմության մեջ շատ անգամներ ենք լսել այս բառերը, 2023 թվականին՝ նույնպես։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-30 09:33
Замечательная советская поэтесса Белла Ахмадулина уделяла в своем творчестве значительное место переводам, в числе которых были и произведения армянских классиков.
-
2025-04-30 09:19
2015 г. Главная тема месяца - 100-летие Геноцида армян. Все в основном крутится вокруг этой даты и реакции мира на преступление, оставшееся безнаказанным.
-
2025-04-10 10:04
...Еще 17 сентября 2023 года на выборах в Совет старейшин Еревана власти в более чем миллионной столице получили... 75 тысяч голосов, не без помощи "индийских сипаев" (иностранцев, имеющих право голоса на городских выборах). Но ереванцам было не до мэра... На помощь изворачивающимся в тисках позорного рейтинга "демократам" подоспел потомственный "интеллигент" Ильхам Алиев, атаковавший после 9-месячной блокады Арцах. Основное внимание переключилось туда, где горстка армян пыталась остановить натиск натовской Турции и фактически такого же натовского Азербайджана (это я России пытаюсь объяснить), призвавших под свои знамена террористические банды радикальных исламистов. Арцах пал, а в Ереване правящие силы, где кнутом, где пряником усадили в кресло мэра "своего".
-
2025-04-01 09:58
Доктор технических наук, главный научный сотрудник Центрального аэрогидродинамического института (ЦАГИ, Москва) Геннадий Ашотович Амирьянц внес значительный вклад в развитие исследований в аэромеханике, является автором более 100 научных трудов и 30 изобретений, сыгравших важную роль в обеспечении совершенства советских и российских самолетов. Параллельно ученый написал ряд книг об истории науки и техники.