Հայկ ԴԵՄՈՅԱՆ․ Ի՞ՆՉ ՉԻ ՏԵՍՆԻ ՁԵՐ ԵՐԵԽԱՆ՝ 7-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԳՐՔՈՒՄ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ դասախոս Հայկ Դեմոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ի՞նչ չի տեսնի Ձեր երեխան՝ 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքում
ա․ ոչ մի զենքի ու զինատեսակի լուսանկար չկա դասագրքում։ Ոչ բրոնզեդարյան շրջանից, ոչ ուրարտական, ոչ էլ անտիկ
ու միջնադարյան շրջանից (Կարծիք կա, որ պատճառը "խաղաղության դարաշրջանի" հռչակումն է, որպես պետական քաղաքականություն)
բ․ Հայկական լեռնաշխարհի հարյուրավոր բերդերից դասագրքում ընդգրկված է միայն Վանի բերդի լուսանկարը
գ․ Դասագրքի Բագրատունյաց արքայատոհմի պատմությանը վերաբերող բաժնում չկա Անի մայրաքաղաքի որևէ լուսանկար
դ․ Դասագրքում խոսվում է քրիստոնեության մասին, բայց այնտեղ բացակայում է Մայր տաճարի լուսանկարը։ Չկա վաղքրիստոնեական հայկական ճարտարապետության գոհարներից ՈՉ ՄԵԿԻ լուսանկարը։ Չկա Սբ․Հռիփսիմեի տաճարի, Զվարթնոցի, Հաղպատի, Սանահինի, Մարմաշենի, Նարեկավանքի, Մշո Սուրբ Կարապետի, Անիի եկեղեցիների ու մյուսների լուսանկարները։
ե․ Դասագրքում ընդգրկված չէ որևէ խաչքարի լուսանկար։ Չի բացատրվում, թե ինչ է խաչքարը և երբ են ի հայտ եկել խաչքարագործության վաղագույն նմուշները։
զ․ Դասագրքում չի ներկայացվում հայկական ձեռագրական արվեստն ու ձեռագիր մատյաններ պատրաստելու տեխնիկան։ Այսպես, դասագրքում չկա Վեհամոր Ավետարանը, որն օգտագործվում է ՀՀ նախագահների երդմնակալության ժամանակ։
է․ շարունակելի․․․
Դասագիրքը վերնագրված է «Հայոց պատմություն»»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.