Մայր աթոռը դատապարտում է «Կովերի պարտեզ» կալվածքի վրա հարձակումը
Մայր աթոռ Սուրբ էջմիածինը դատապարտում է Երուսաղեմի Հայոց պատրիարքության և հայ համայնքի նկատմամբ իրականացված բռնությունները։ Մայր աթոռը հայտարարություն է տարածել` հույս հայտնելով, որ Իսրայելի իշխանություններն իրավաչափորեն կարձագանքեն պատրիարքության և հայ համայնքի նկատմամբ դրսևորված հանցավոր գործողություններին։
Դեկտեմբերի 28-ին ավելի քան 30 զինված սադրիչներ ներխուժել են Երուսաղեմի «Կովերի պարտեզի» տարածք և հարձակվել մարդկանց վրա: Հայոց հոգևոր ակադեմիայի մի քանի քահանաներ, սարկավագներ և ուսանողներ, ինչպես նաև բնիկ հայեր լուրջ վնասվածքներ են ստացել։
«Ակնհայտ է, որ սադրիչները հերթական անգամ փորձում են ահաբեկության, սպառնալիքների ու բռնի գործողությունների միջոցով հասնել «Կովերի պարտեզ» կալվածքի յուրացմանը՝ ոտնահարելով օրենքով սահմանված ընթացակարգերը։ Հուսով ենք` մեղավորները պատասխանատվության կենթարկվեն, և կբացառվի նմանօրինակ դեպքերի կրկնությունը»,– ասված է հայտարարությունում։
Մայր աթոռը զորակցություն է հայտնել Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց զինվորյալ միաբանությանը և հայ համայնքին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.